Չկայացած հանրային քննարկում

05.11.2018 19:11
1116

Նոյեմբերի 5-ին Կապանի համայնքապետարանի դահլիճում նախատեսված էր գազի եւ նավթի որոնման մեջ մասնագիտացված «Ագապե» ընկերության կողմից Կապան համայնքի վարչական տարածքում գազի նավթի պաշարների երկրաբանական ուսումնասիրության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման հատնի երկրորդ հանրային քննարկումը: Այն արդեն երկու անգամ բոյկոտվել էր: Այս անգամ եւս բնապահպանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ազդակիր համայնքների ներկայացուցիչները փակել էին համայնքապետարանի դահլիճի մուտքը՝ փորձելով այդպիսով խոչընդոտել հանրային քննարկման անցկացումը: Համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Փարսյանի հորդորից հետո բողոքի ակցիայի մասնակիցները տեղի տվեցին, եւ «Ագապե» ընկերության ներկայացուցիչները եւ քննարկման մասնակիցները ներս մտան դահլիճ: Բայց միեւնույն է` միջոցառումն շարունակեց անցնել հուզական մթնոլորտում:

Բողոքի ակցիայի մասնակիցների փաստարկն այն էր, որ տարածաշրջանում բնապահպանական մի նոր խնդիր է ավելանում: Չափնի համայնքի բնակիչ Արմեն Կոստանդյանը իրենց բնակավայրի վրա Արծվանիկի պոչամբարի թողած վնասակար ազդեցության մասին էր խոսում, մեկ ուրիշն ավելի հոռետեսական ապագ էր կանխատեսում, ասելով, թե մեր գյուղերը կդատարկվեն: Նաեւ  մտահոգությունն այն էր. որ նավթ ու գազ որոնող ընկերությունն կարող է կապված լինել օֆշորային գոտու հետ: «Ագապե» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանը ներկայացրեց ընկերության ծագումն ու անցած ուղին, փորձելով փարատել այդ կասկածները: Բողոքի ակցիայի մասնակիցների տարակուսանքը հարուցեց նաեւ այն, որ միջոցառմանը մասնակցում է համայնքի ավագանու միայն մի անդամ: Նրանք նաեւ պահանջում էին խնդրո առարկայի առնչությամբ հանրաքվե անցկացնել, ինչի շնորհիվ կապանցին կարող է արտահայտել իր հստակ դիրքորոշումը:

- Գազ եւ նավթ հայտնաբերելու դեպքում դա ի՞նչ ազդեցություն կունենա համայնքի տնտեսական ակտիվության վրա,- բանախոսներին հարց ուղղեց համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:

«Ագապե» ընկերության գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, թե հանրային լսումներից հետո մարտ կամ ապրիլ ամսին կսկսվեն մակերեսային հետախուզման աշխատանքներ: Հայաստանը հնարավորություն չունի իրականացնել նման աշխատանքներ, մեխանիզմները դրսից պիտի բերվեն, որոնք կարողանում են օգտագործել օտարերկրացիները, մյուս բոլոր աշխատատեղները կզբաղեցնեն տեղացիները: Մարտ- ապրիլ ամիսներին կստեղծվի 30 աշխատատեղ, երեք-չորս ամիս հետո, երբ սեյսմիկ-հետախուզական աշխատանքները ավարտին կհասցվեն, դրանից հետո 150-200 աշխատատեղ կբացվի Կապանի տարածաշրջանում, նաեւ գրասենյակ կբացվի մարզկենտրոնում եւ կստեղծվի 10-12 վարչական աշխատակից, հիմնականում տեղացիներ:

Պայմանավորվածության համաձայն՝ հանրային քննարկումը համարվեց չկայացած, որոշվեց հանրային քննարկման անցկացման համար մեկ այլ օր նշանակել, որին արդեն ներկա կլինեն համայնքի ավագանու անդամները եւ շահագրգիռ այլ անձինք: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40