Չորս մեջբերում Սահմանադրությունից, չորսն էլ՝ ամբողջապես կեղծված-աղավաղված

17.11.2017 11:15
1883

Ընթերցողը տեղյակ է, որ Վահե Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Արթուր Օրբելյանի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության՝ իր պատվին եւ արժանապատվությանն իբր պատճառված վնասի փոխհատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջով:


Վեճի առարկան խորիմաստ եւ հրաշալի մի հրապարակում է՝ «Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի մասին» վերնագրով:


Դատական առաջին նիստը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Մեղրու նստավայրում:


Մեկ անգամ արդեն արձագանքել ենք Վահե Հակոբյանի հայցադիմումին՝ համարելով այն բացառիկ անգրագիտության գլուխգործոց:


Բայց դա առաջին տպավորությունն էր միայն: Հետո, երբ ավելի հանգամանալից ծանոթացանք հայցադիմումին, նորանոր արտառոցությունների բախվեցինք: Մի ուրիշ բան էլ բացահայտվեց՝ Սյունիքի թիվ 1 պետական պաշտոնյան տեղյակ չէ, որ Հայաստանի Հանրապետությունում 2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխություններ են կատարվել, ընդ որում՝ արմատական փոփոխություններ:


Մեզ թվաց նաեւ, որ Վահե Հակոբյանը հայցադիմումը ստորագրել է առանց ընթերցելու կամ ընթերցել ու չի հասկացել, թե ինչ է ստորագրում:


Ուրիշ տպավորություն էլ ստացանք՝ Երեւանից բերված ու նրա անձին ծառայող իրավաբանները (մարզպետարանում եւ Քաջարանի կոմբինատում ծվարած) դիտավորությամբ են իրենց շեֆին նման անգրագետ թուղթ դեմ տվել՝ նրան երիցս ծիծաղելի վիճակի մեջ գցելու եւ իրենցից կախված պահելու նպատակով:


Եվ, այդուհանդերձ, ի՞նչ անոմալիաներ ենք բացահայտել Վահե Հակոբյանի հայցադիմումի մեջ, որ պատշաճ համարեցինք ներկայացնել ընթերցողին:


Խոսքը հայցադիմումի իրավական հիմքերի կամ վեճը լուծելու համար կիրառման ենթակա օրենքների մասին է, որ փորձել է ուրվագծել հայցվորը:


Այդ հարցը սովորաբար ու վերջնականապես ճշտվում է նախնական դատական նիստում (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149-8, 2-րդ կետ, 3-րդ մաս): Բայց հայցադիմումի մեջ էլ նշվում են հանգամանքներն ու իրավական հիմքերը, որոնց վրա կառուցվել են հայցապահանջները (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 87, 2-րդ կետ):
Այժմ տեսնենք, թե հայցադիմումն իրավական ի՞նչ հիմքերի վրա է կառուցել մարզպետը. խոսքն առայժմ ՀՀ սահմանադրությանն առնչվող հիմքերի մասին է միայն:


Ըստ Վահե Հակոբյանի՝ պատասխանողը խախտել է ՀՀ սահմանադրությամբ սահմանված իր իրավունքները: Եվ հայցադիմումի տարբեր մասերում քանիցս նշում է Սահմանադրության այդ հոդվածները, որոնց խախտման հետեւանքով իբր վնաս է հասցվել իր պատվին ու արժանապատվությանը:


Ահա եւ Սահմանադրության հոդվածները, որ վկայաբերում է հայցվորը՝ 18, 19, 27, 43:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է ասում հայցվորը, եւ ի՞նչ են ասում Սահմանադրության վկայակոչված հոդվածները:


Վահե Հակոբյանն ասում է՝ «Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 18-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք» (հայցադիմումի էջ 8):


Բացում ենք ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածը… Նման շարադրանք չենք գտնում: Հոդվածը (երկու մասով) սահմանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում:


Վահե Հակոբյանն ասում է (հայցադիմումի էջ 9)՝ «Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 19-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:


Բացում ենք ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածը եւ կարդում ենք բոլորովին այլ բան՝ Հայկական սփյուռքի հետ կապերը:


Վահե Հակոբյանն ասում է (հայցադիմումի էջ 9)՝ «ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…»:


Բացում ենք ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը… Վահեն նորից է խաբել-աղավաղել:

Սահմանադրության 27-րդ հոդվածը միագամայն այլ հարցեր է կարգավորում՝ անձնական ազատությունից մարդուն զրկելու հիմունքները:


Վահե Հակոբյանն ասում է (հայցադիմումի էջ 9)՝ «ՀՀ սահմանադրության 43-րդ հոդվածի ուժով մարդու եւ քաղաքացու… ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե…»:


Բացում ենք ՀՀ սահմանադրության 43-րդ հոդվածը… Վահեն շարունակում է աղավաղել: Այնտեղ բոլորովին այլ բան է գրված՝ «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատություն»:


Այսպիսի բաներ… Չորս անգամ վկայակոչում է Հայաստանի Հանրաետության սահմանադրության այս կամ այն հոդվածը եւ ոչ մի անգամ ճիշտ չի ներկայացնում տվյալ հոդվածի բովանդակությունը, ավելի ճիշտ՝ այլ բան է ներկայացնում:


Եվ գիտելիքների նման աննախադեպ երաշտի մեջ տապակվող պարոնը՝ երկրի Սահմանադրության հանդեպ ունեցած ակնհայտ ծաղրական եւ իմիջիայլոց վերաբերմունքով, դիմել է դատարան՝ ասելով՝ Սահմանադրության նշված հոդվածներով (իսկ նման հոդվածներ, ինչպես տեսնում եք, գոյություն չունեն) սահմանված-պաշտպանված իրավունքներս խախտել են՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչ է ուզում դատարանից եւ ինչ է ուզում ասել առհասարակ:


Ինչեւէ, ինչո՞ւ է նման արտառոցություն տեղ գտել մարզպետի հայցադիմումի մեջ:


Վերեւում երկու-երեք նկատառում արդեն հայտնեցինք, բայց փորձենք ամբողջացնել ասվածը:  Մեր կարծիքով՝ չիմացության նման հրավառություն կարող էր տեղի ունենալ մի քանի պատճառով՝ ա)հայցվորը տեղյակ չէ, որ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել, բ)հայցվորը ստորագրել է հայցադիմում՝ չընթերցելով այն, գ)հայցվորն ընթերցել է դիմումը, բայց չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, դ)հայցվորը լուրջ չի վերաբերվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝ այն շփոթելով մարզպետարանի աշխատակազմի կամ Քաջարանի կոմբինատի որեւէ արտադրամասի կամ իրենց գյուղի ձմերուկի պլանտացիաների հետ, ե)Երեւանից բերված ու իրեն սպասարկող իրավաբանները դիտավորյալ են անհարմար վիճակի մեջ գցել իրենց շեֆին…


Ասվածին ավելացնելու ոչինչ չունենք: Բայց ինքներս մեզ չենք կարող չհարցնել կրկին՝ սա՞ է լուսավոր այս դարում Սյունիքի (թեկուզ եւ ժամանակավոր) ղեկավարը:
Չէ, ամեն ինչ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00