Չպատվաստվածների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կթանկանան. «Ժողովուրդ»

06.11.2021 10:25
4127

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։ Մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, շուտով ստիպված կլինեն գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել կրկնակի։

Ըստ մեր աղբյուրի՝ չեն թանկանա միայն այն հասցեների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, որտեղ գրանցված անձանց առնվազն 80 տոկոսը պատվաստված է։ Այսինքն՝ անգամ եթե 5 մարդուց բաղկացած ընտանիքում 3-ը պատվաստված են, ապա դա բավարար չէ, առնվազն 4-ը պետք է պատվաստված լինեն, հակառակ դեպքում ստիպված կլինեն 2 անգամ ավել վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի համար։

Փաստորեն, կառավարությանը չի հուզում և չի հետաքրքրում նաև այն փաստը, որ շուտով ձմեռ է, և քաղաքացիները ստիպված են լինելու բնակարանների ջեռուցման նպատակով ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա օգտագործել, և քաղաքացիների համար դժվարին այս եղանակին որոշել են թանկացնել գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, միայն թե ստիպեն քաղաքացիներին պատվաստվել։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը սա հիմնավորում է Հայաստանում կորոնավիրուսից մահացությունների մեծ թվով, և որ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40