Christian Post պարբերականի անդրադարձը շրջափակված Արցախին

01.03.2023 12:18
880

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակն է մատնանշում Christian Post պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Christian Post-ն անդրադառնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:

Պարբերականը ներկայացնում է CBN News-ի հարցազրույցը արցախցի Գայանե Բեգլարյանի հետ, որի 4-ամյա դուստրն ունի լյարդի քաղցկեղ: Արցախում հերթական բուժման հնարավորություն չունենալու պատճառով ընտանիքը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Երևան: Սակայն տարբեր հիվանդություններ ունեցող բազմաթիվ արցախահայեր դեռ շարունակում են զրկված մնալ անհրաժեշտ բուժօգնությունից:

Հոդվածի հեղինակը ներկայացնում է միջազգային հանրության արձագանքը շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը CBN News-ի եթերում հայտնել էր, որ Արցախում իրավիճակը չափազանց լուրջ է,  կա ցեղասպանության վտանգ:

«Սա կարող է լինել ցեղասպանության հերթական փուլ, քրիստոնյաների ոչնչացում, քրիստոնյա ժառանգության ոչնչացում», - ասել էր Քերոլայն Քոքսը:

Պարբերականը հիշեցնում է, որ հունվարին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և բարոնուհի Քոքսը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հայերի դեմ ևս մեկ ցեղասպանությունը:

Այնուհետև Christian Post-ն անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությանը, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմին, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմին, որի ավարտին կնքված հրադադարը, սակայն, չի հանգեցրել լարվածության թուլացման:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24