Columbia Records-ը պայմանագիր է կնքել «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի հետ

02.08.2022 11:53
1040

Snap երգի՝ համաշխարհային հիթ շքերթներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնելուց հետո «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը ինստագրամյան իր էջում պատմել է, որ պայմանագիր է կնքել Columbia Records ընկերության հետ:

«Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ Columbia Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս ստուդիան տուն է իմ կուռքերից շատերի համար։

Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան, եւ որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։

Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ․ հիմա ես պատրաստ եմ մեր ուղեւորության հաջորդ փուլին։ Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, եւ ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ աշխատասիրությունն ու վճռականությունն, ի վերջո, պարգեւատրվում են»,-գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ այս տարվա «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

https://www.armtimes.com/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01