COVID-19-ի նոր տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում. ԱՀԿ

07.01.2021 17:37
1236

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ «COVID-19»-ի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած բրիֆինգի ընթացքում:

«Ինչպես բոլոր վիրուսները, COVID-19-ը նույնպես ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ անհանգստությունը SARS CoV-2 (VOC) տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված: Եվրոպայի 22 երկրում այդ նոր տարբերակը հայտնաբերվել է»,-նշել է նա: Կլյուգեն պարզաբանել է, որ այս նոր տարբերակը տարածվում է ավելի արագ, թեպետ հիվանդությունը, որ նա առաջացնում է, էական փոփոխությունների չի ենթարկվել: SARS CoV-2 (VOC)  տարբերակը գրանցվել է բոլոր տարիքային խմբերի շրջանում:

ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ 2021 թվականի սկզբին Եվրոպայի տարածաշրջանի տարբեր երկրներում ավելի քան 230 մլն մարդ ապրում է ամբողջական մեկուսացման պայմաններում, որոշ երկրներում մտադիր են հայտարարել նոր սահմանափակումների մասին:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40