Դանիել Վարուժանի մարդասիրական պոեզիան՝ Կարո Բերբերյանի «Դանիել» կինոնկարում

11.07.2018 14:59
1249

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սև ֆիլմի» պատկերներ, մարգարեական տողեր. 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի մարդասիրական պոեզիան ամփոփվել է Կարո Բերբերյանի «Դանիել» կինոնկարում: Ֆիլմը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում է:

«Շատ ուրախ ենք, որ ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ում: Այն արտհաուս ֆիլմ է: Ես սկզբում ուզում էի Ստամբուլում նկարահանել այն, բայց հնարավոր չեղավ, այդպիսով, ի վերջո, միտքս փոխեցի և եկա Հայաստան: Երբ եկա այստեղ, ֆիլմը Երևանում էի ցանկանում նկարահանել, բայց ցավոք հին շինությունները վերացել էին: Իմ պրոդյուսեր Նարե Տեր-Գաբրիելյանի հետ գնացինք Գյումրի և այնտեղ էլ նկարահանեցինք այն »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ռեժիսոր Կարո Բերբերյանը:

Ֆիլմը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Անգլերեն հատվածներում Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Շոն Բինը ներկայացնում է Բեն Հոջսոնի բանաստեղծությունները, իսկ մյուս մասում Դանիել Վարուժանի պոեզիան է, որն արևմտահայերենով ներկայացնում է Եղիա Ազգունը:

Ռեժիսորի խոսքով՝ Վարուժանի դերը միանգամից երկուսն են մարմնավորում. ձայնը Եղիայինն է, իսկ հերոսին խաղում է դերասան Տիգրան Գաբոյանը:

Կարո Բերբերյանն առանձնահատուկ շեշտեց, որ մշտապես ցանկացել է Ցեղասպանության թեմային առնչվող ֆիլմ նկարել, քանի որ ընտանիքը տեսել է սոսկալի իրադարձությունները: Բայց գիտեր, որ այս թեմայով բազմաթիվ ֆիլմեր կան, և իր սև ու սպիտակ կինոյով փորձել է մարդկային պատմություն ցույց տալ:

Կարո Բերբերյանը լուսանկարչի կրթություն է ստացել, ապա արժանացել փողոցային լուսանկարչության «Ֆուձի» ուսանողական մրցանակին: Այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն՝ մոնտաժողից մինչև ռեժիսոր, ապա և գործադիր պրոդյուսեր դառնալով ու աշխատելով բազմաթիվ մրցանակակիր հեռուստատեսային, վավերագրական և լայն լսարանին ուղղված նախագծերում: Բերբերյանի առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Փոքրիկի վերադարձը» 2014-ին Լոս Անջելեսի «Արփա» ԿՓ-ում արժանացել է Հանդիսատեսի մրցանակին՝ որպես լավագույն կարճամետրաժ կինոնկար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40