Դարձի՛ր ուսանող, շենացրո՛ւ երկիրդ

31.07.2015 16:38
2436

Շուշի քաղաքը այս տարի կունենա նոր կրթօջախ: Սեպտեմբերի 19-ին  տեղի կունենա Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի պաշտոնական բացման արարողությունը:

Կրթօջախը կառուցվել է ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով եւ կրում է նրա անունը: Նորաստեղծ ուսումնարանը նախատեսում է Արցախի եւ Հայաստանի երիտասարդների համար ժամանակակից, ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով լիարժեք մասնագիտական կրթություն: Ուսուցման առաջին իսկ օրվանից ուսանողներն ապահովված են լինելու աշխատանքով: Ասել է թե նրանց ուսուցումը երկակի բնույթ է կրելու. ուսանողները հարաբերությունների մեջ են լինելու ուսուցողական ձեռնարկության հետ եւ միաժամանակ ուսանող են լինելու արհեստագործական ուսումնարանում, եւ, ինչպես ֆրանսահայ բարերարն էր նշում. «Արհեստ ունեցող երիտասարդը անոթի չի մնա»: Նորաստեղծ ուսումնարանն ունի նաեւ պաշտոնական կայքէջ (www.epym.net), որտեղից դիմորդները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:

Ուսումնարանի աշխատակազմը հուլիսի 30-ին այցելել էր Քաջարան քաղաք, հանդիպել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի եւ Քաջարանի պետական արհեստագործական  ուսումնարանի տնօրեն Արամայիս Առաքելյանի  հետ: Հանդիպման ընթացքում  եղավ կարծիքների եւ աշխատանքային փորձի փոխանակում: Քաղաքապետի առաջարկությամբ օգոստոսի 21-ին` քաղաքի ծննդյան օրը, երկու ուսումնարանի միջեւ կկնքվի համատեղ աշխատելու եւ գիտական փորձ փոխանակելու ծրագիր: Ուսանողների առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու համար որոշվեց նաեւ ուսումնարանների միջեւ պարբերաբար կազմակերպել մրցույթներ եւ հետաքրքիր միջոցառումներ: Հավելենք նաեւ, որ նորաստեղծ ուսումնարանը ապահովելու է անվճար կրթություն, ուսանողները ստանալու են կրթաթոշակ, ապահովված են լինելու հանրակացարանով, ճաշարանով, գրադարանով, մարզասրահով, տրանսպորտով, հատուկ համազգեստով, ժամանակակից սարքավորումներով եւ գործիքներով:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24