Այս կործանարար անիվը կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա․ «Հայրենիք» կուսակցություն

17.04.2022 22:58
2965

«Հայրենիք» կուսակցությունը սթափվելու, համախմբվելու և Արցախի ու Հայաստանի կործանումը թույլ չտալու կոչ է ուղղել քաղաքացիներին։ «Հայրենիք» կուսակցության անդամները հայտարարել են, որ Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում են և չեն հեռանալու, մինչև չհասնեն պայքարի նպատակին․

«Հայաստանն ու Արցախն այսօր բեկումնային օրեր են ապրում։

Քաղաքական իշխանության վերջին օրերի կեցվածքն ու խոսքն ապացուցում են, որ իշխանություն կոչվածները մտել են մեր պետության ու պետականության կործանման վերջին փուլ։ Հապաղելու ժամանակ մենք այլևս չունենք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս կործանարար անիվը կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա։

Այո՛, օրվա իշխանությունը վերջին տարիներին արել է հնարավոր առավելագույնը՝ ստով ու կեղծիքով մեր ժողովրդի զգոնությունը բթացնելու, ինքնապաշտպանական ներուժը զրոյացնելու ուղղությամբ։

Ցավոք, հիմա արդեն ոչ թե հորդորների ու կոչերի, այլ՝ ոտքի կանգնելու ժամանակն է։

Հանուն մեր հայրենիքի, մեր պետության ու մեր զավակների ապագայի՝ այսօր մենք պարտավո՛ր ենք արթնանալ, սթափվել, պայքարել ու կանգնեցնել այս իշխանությանն ու նրա հովանավորներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի ապրիլի 17-ին մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, կուսակցության ղեկավարի առաջնորդությամբ Ազատության հրապարակում ենք։

Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին։

Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։

Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։

Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եկե՛ք Ազատության հրապարակ։ Եկե՛ք ընտանիքներով, ընկերներով, հարազատներով, եկե՛ք ձեզ հարմար ցանկացած ժամի։ Եկե՛ք՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից, եկե՛ք՝ հանուն մեր այսօրվա ու վաղվա, հանուն մեր զավակների ու մեր սերունդների ապագայի։

Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում»։

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30