Դատախազները միջնորդեցին բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումն ու կալանավորել Ռոբերտ Քոչարյանին․ դատական նիստը՝ ուղիղ

19.06.2019 15:10
1194

Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, միջնորդում եմ այն ամբողջությամբ բեկանել և կալանավորել Քոչարյանին. Պետրոս Պետրոսյան

Մայիսի 18-ի որոշումը կայացնելով, որով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց անձնական երաշխավորությամբ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա. այս մասին դատարանում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: 

«Անհասկանալիորեն, առանց որևէ պատճառաբանություն բերելու՝ միտք է արտահայտել առ այն, թե իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված 300.1 հոդվածով նախատեսված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով: 

Փաստորեն դատարանը եկել է եզրակացության, որ գործով ձեռք բերվող փաստական տվյալներով առկա է Քոչարյանի առնչությունը, միաժամանակ գտնելով, որ իրավական որոշակիության առումով հետագայում պետք է ստուգման ենթարկվի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դատարանի նման հետևությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանության չափանիշին, քանզի 300.1 հոդվածի սահմանադրականության կասկածի վերաբերյալ որևէ փաստարկ չի բերվել դատարանի կողմից»,- ասաց նա: 

Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը նախնական դատական վարույթում քննելիս, լսելով և քննարկման առարկա դարձնելով մեղսագրվող հանցագործությունները, վերջինիս կողմից կատարելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ դատախազների փաստարկները, ըստ էության չի գնահատել: 

«Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը դատարանը հիմնավոր չի գտել ոչ թե դատարանում քննարկված փաստերի, այլ նույն  հարցով նախկինում կայացված դատական ակտերի հիման վրա: Այն դեպքում, երբ պարտավոր են դրանք գնահատել ինքնուրույն՝ որպես անկախ և անկողմնակալ դատարան»,- նշեց դատախազը: 

Ըստ նրա՝ խափանման միջոցի կիրառելի հիմքերի առկայության հարցում ևս դատարանը անվերապահորեն հիմք է ընդունել պաշտպանական կողմի բերած փաստարկն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը նախաքննական մարմնի առաջին իսկ կանչով ինքնակամ ներկայացել է քննությանը, նույնիսկ արտերկրում գտնվելու պայմաններում: 

«Քրեական վարույթից թաքնվելու և գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող»,– հայտարարեց նա և հավելեց. 

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը»:

Նյութը ամբողջությամբ՝ այստեղ

 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40