Դատախազության աշխատանքի որակից է կախված թալանվածը ժողովրդին վերադարձնելու խոստման իրագործումը. վարչապետ

01.07.2020 16:19
1110

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ: Ժողովուրդը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում:

Եվ այս ուղղություններով ժողովրդի օրինական ակնկալիքի կատարումը մեծապես կախված է դատախազության աշխատանքից: Ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետև հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձևակերպեն որպես մեղադրանք և դրանք պաշտպանեն դատարանում:

Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված և ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը:

Առաջիկայում դատախազությունը կստանձնի ևս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, և օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից:

Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,

Ձեր աշխատանքն ունի բազմաթիվ բարդություններ: Հանրահայտ ճշմարտությունները երբեմն դժվար է ձևակերպել իրավական լեզվով: Բայց հենց այստեղ է դատախազության աշխատողի, դատախազի տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Այստեղ է դատախազի առաքելությունը. իրավական լեզուն և ասելիքը պետք է իրականության, ճշմարտության ճշգրիտ արտահայտությունը դառնան, իրավաբանությունը պետք է լինի ճշմարտության պաշտպանը:

Սա է դատախազության առաքելությունը: Առանց այս առաքելության չկա դատախազություն, և բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ ճանապարհը մինչև վերջ գնալու կարողություն և վճռականություն:

Եվ, իհարկե, առողջություն, երջանկություն ու համբերություն բոլորիդ ընտանիքներին»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40