Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից

14.12.2023 16:52
824

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արմեն Մուրադյանը միջնորդեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Մեղադրական ճառում Մուրադյանը նշեց, որ դատարանում հետազոտված ապացույցները բավարար են՝ Սերժ Սարգսյանի մեղքը հաստատված համարելու համար։

Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գևորգ Հարությունյանին՝ առաջադրված մեղադրանքներում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, խափանման միջոցները թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և միևնույն ժամանակ, պահպանել մեղադրյալների գույքի վրա դրված արգելանքը՝ մինչև քաղաքացիական հայցի լուծումը, բավարարել քաղհայցը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40