Դատարանն անվավեր է ճանաչել մարզպետի կարգադրությունը՝ Սմբատ Օրբելյանին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պարտականությունից ազատելու մասին

16.07.2018 14:56
3318

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի 2017թ. հունվարի 17-ի կարգադրությամբ աշխատանքից ազատվել էր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Սմբատ Օրբելյանը:

Վերջինս դիմել էր դատարան՝ անվավեր ճանաչելու Վահե Հակոբյանի կարգադրությունը, իրեն վերականգնելու «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում, հօգուտ հայցվորի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից եւ ՀՀ կառավարությունից գանձելու հայցվորի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

2017թ. հուլիսի 27-ից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այդ հայցի քննությունը, ի վերջո, հասել է ավարտական հանգրվան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Ժաննա Ասատրյան) ս.թ. հուլիսի 12-ին հրապարակել է վճիռ տվյալ գործի վերաբերյալ:

Ըստ վճռի՝ Վահե Հակոբյանի 2017թ.հունվարի 17-ի թիվ 5-Ա կարգադրությունը՝ Սմբատ Օրբելյանին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պարտականությունից ազատելու մասին, ճանաչվել է անվավեր:

Հօգուտ Սմբատ Օրբելյանի կբռնագանձվի վերջինիս միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը՝ 17.01.2017 թվականից մինչեւ պայմանագրով որոշված ժամկետի ավարտը՝ 12.11.2017 թվականը ներառյալ:

Միաժամանակ մերժվել է Սմբատ Օրբելյանի պահանջը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում վերականգնվելու մասին՝ նկատի ունենալով, որ 2017թ. նոյեմբերի 12-ին լրացել է Սյունիքի մարզպետի եւ Սմբատ Օրբելյանի միջեւ 2012թ. նոյեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:

Հ.Գ 

Մենք շնորհավորում ենք Սմբատ Օրբելյանին՝ դժվարին եւ անհավասար այդ ճակատամարտում հաղթելու առթիվ եւ հույս հայտնում, որ նա կվերականգնվի նաեւ իր աշխատանքում, ինչին սպասում է արժանապատիվ Կապանը:

Միաժամանակ զարմանք ենք հայտնում, որ կամայական կարգադրություն ստորագրած եւ Հայաստանի Հանրապետության օրենքները քմահաճորեն խախտած մարզպետը պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար. չմոռանանք, որ նրա անօրեն կարգադրության հետեւանքով էր հանրապետության ճանաչված բժիշկը մեկուկես տարի հայտնվել հոգեկան եւ բարոյական ապրումների մեջ:

«Սյունյաց երկիր»

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01