Ինչպես Հայաստանը դարձնել Կոնգո, կամ ներդրողին «քցելու» հետևանքները

03.07.2019 14:22
956

Հայաստանում սիրված արտահայտություններից մեկը «մեզ Աֆրիկայի հետ մի համեմատեք»-ն է: Իրականում Աֆրիկայում արդեն այսօր կան երկրներ, որոնք մի քանի անգամ առաջ են Հայաստանից:
Օրինակ՝ Բոթսվանան, որն իր ադամանդի հանքերում կարողացավ նորմալ արևմտյան ներդրումներ ներգրավել և ապահովել իսկապես շեշտակի տնտեսական զարգացում: Այսօր արդեն Բոթսվանայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանից գրեթե երկու անգամ բարձր է: 

Իսկ ահա մեր պատկերացմանբ «հետամնաց» երկրների հետ համեմատության եզրերը գնալով ավելանում են: Մի կարևոր առանձնահատկություն, որ կիսում են «հետամնաց» երկրները՝ միջազգային ներդրումները քաղաքական խաղաքարտ սարքելն է: Ընդ որում կարևոր առանձնահատկություն է հատկապես խոշոր ներդրողի հանդեպ խտրականությունը՝ տեղական շուկայում գործող ընկերությունների համեմատ:
Բոլոր 
«հետամնաց» երկրներում կգտնեք գոնե մեկ դեպք, երբ կառավարության հովանավորությամբ կամ լուռ համաձայնությամբ կործանվել է այդ երկրում մեկ կամ երկու խոշոր արտասահմանյան ներդրում: Դա երբեք տեղի չի ունենում զարգացած երկրներում, գրեթե միշտ նման դեպքեր լինում են հենց այն «հետամնաց» երկրներում, որոնց հետ համեմատությունից մենք այդքան վախենում ենք: Եվ, ի դեպ, այդ երկրներում միշտ կա «բացատրություն». ներդրողը կամ «քիչ հարկ է վճարել», կամ «բնապահպանական վտանգ է» ներկայացնում:
Ընդ որում այդ երկրներում գործող մյուս ընկերությունները հա՛մ կոռուպցիայի մեջ են խրված, հա՛մ իրական բնապահպանական աղետ են: Բայց 
«հետամնաց» երկրներում թիրախը միշտ արտերկրյա, որպես կանոն շատ ավելի որակյալ ներդրողն է: Դա, ի դեպ, կոռուպցիայի դասական դրսևորում է:
Ու դրա արդյունքում այդ երկրներ չեն գալիս այլ ներդրողներ, ու այդ երկրները երբեք դուրս չեն գալիս աղքատությունից: Նման թիրախավորումը, որպես կանոն, ավարտվում է միջազգային դատարանում, որտեղ 
«հետամնաց» երկիրը, որի հետ մենք չենք ուզում համեմատվել, պարտվում է, քանի որ ի սկզբանե «հարձակումը» ոչ մի իրավական արդարացում չուներ:

Օրինակներ՝ որքան ուզեք: 2010-ին Կոնգոյի իշխանությունը կանադական ընկերությունից խլեց խոշոր պղնձի հանքերից մեկը, շատ «արժանահավատ» արդարացմամբ, որն, իհարկե, «բխում էր երկրի շահերից»: Հարցն ավարտվեց 1,2 միլիարդ դոլարի դատական հայցով՝ հոգուտ ընկերության: Սա առաջին դեպքը չէր Կոնգոյում, երբ միջազգային ներդրումը դառնում էր քաղաքական խաղերի թիրախ, իհարկե «ի բարօրություն ժողովրդի»: Ի՞նչ վիճակում է Կոնգոյի տնտեսությունը, հեշտ է պարզել գուգլ որոնմամբ: 

Վենեսուելայում Չավեսի կառավարությունը երեք արտասահմանյան ընկերության զրկեց հանքարդյունաբերական լիցենզիայից: Մեկի դեպքում «բնապահպանական հետազոտություն» պատվիրեց ու հայտարարեց, որ ընկերությունը բնապահպանական խնդիրներ ուներ: Միջազգային արբիտրաժում դատարանը պարզապես ծաղրեց այդ բնապահպանական զեկույցը, և հայտարարեց, որ Վենեսուելայի կառավարությունը թիրախավորել էր կանադական ընկերությանը՝ առանց որևէ հիմքի: Արդյունքում Վենեսուելան մի քանի դատ պարտվեց՝ միլիարդավոր դոլարների տույժերի տակ ընկնելով: Վենեսուելան այսօր ամենաաղքատ երկրներից է: Իսկ լքված հանքերում այժմ աշխատում են տեղական հանցագործ խմբեր՝ աղտոտելով շրջակա միջավայրը: 

Մի փոքր ավելի լավ ավարտ ունեցավ Մոնղոլիայի օրինակը: Այստեղ տասնամյակներով տեղական օլիգարխները թունավորել են գետերը կիսաօրինական հանքարդյունաբերությամբ: Բայց երբ հայտնվեց միջազգային լավագույն ընկերություններից մեկը՝ Ռիո Տինտոն, պարզվեց, որ տեղական հանքերի առնչությամբ ոչ մի բնապահպանական մտահոգություն չունեցող Մոնղոլիայի կառավարությունը խիստ «մտահոգ է» հենց միայն այս միջազգային ընկերության հանքով: Հանքի աշխատանքերը կանգնեցին մի քանի տարով: Ի Վերջո ընկերությունն ու կառավարությունը համաձայնության եկան, բայց արդեն ահռելի վնասների և երկրի հեղինակությանը հասցրած անշրջելի հարվածի գնով: 

Գրեթե բոլոր այն երկրներում, որոնց հետ մենք չենք ուզում համեմատվել, Ուզբեկստանից մինչև Սոմալի, մի նման պատմություն կգտնեք: Ընդ որում, խոշոր ներդրումները դառնում են կառավարությունից- կառավարություն քաղաքական կամայականության թիրախ՝ ամենատարբեր «արդարացված»պատճառաբանություններով: Այն դեպքում, երբ տեղական շատ ավելի ցածրորակ ընկերությունները շարունակում են աշխատել առանց որևէ խնդրի: 

Ցավոք, այս պատկերը բավական ծանոթ է դառնում նաև Հայաստանում: Վերջերս իշխող կուսակցության տնտեսագետ ներկայացուցիչը՝ Վարազդատ Կարապետյանը  անդարադարձավ Ամուլսարի հարցին և ամենայն լրջությամբ վստահեցրեց, որ Լիդիանի հետ տեղի ունեցողը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի ներդրումների վրա, քանի որ եթե պարզվի, որ Ամուլսարը խնդիր ունի, ներդրողները կհասկանան, որ Հայաստանը կանաչ տնտեսության ջատագով է: Թույլ տվեք չհամաձայնել:
Նախ՝ Ամուլսարի խնդիրն արդեն ազդում է ներդրումների վրա, և դա հնարավոր չէ հերքել:
Երկրորդ՝ ներդրողները բոլորովին այլ բան կհասկանան: Նրանք կհասկանան, որ մի երկրում, որտեղ գործում են բազմաթիվ այլ հանքեր, որոնք չեն անցել ոչ մի միջազգային փորձաքննություն, կառավարությունը ինչ-ինչ պատճառներով որոշել է արդեն մեկ տարի ձվի մեջ մազ փնտրել հենց այս՝ Լիդիանի հանքում: Նրաք կհասկանան, որ չէր կարող մի անհայտ լիբանանյան 
«ստուգող» կազմակերպություն ինչ-որ բան գտնել Եվրոպական բանկի, մի շարք այլ արևմտյան բանկերի բնապահպանական ստուգումն անցած ընկերության նախագծում:
Մնացած հանքերում գուցե և նույնիսկ այդ լիբանանյան կազմակերպությունը կարող էր մի բան գտնել: Բայց կառավարությունը մտահոգ չէ այլ հանքերով: Կառավարությունն արդեն մեկ տարի փորձում է ինչ-որ բան գտնել հենց Ամուլսարում: Ահա թե ինչ կհասկանան ներդրողները: Կանաչ տնտեսության մասին հազիվ թե կարող է խոսել այն երկրի կառավարությունը, որտեղ գործում են հանքեր, որոնց պոչամբարները հոսում են գետերը:

Ներդրողը կհասկանա, որ մի երկրում, որտեղ այլ հանքերի բնապահպանական նախագծերը՝ ՇՄԱԳ-երը նույնիսկ հասանելի չեն հանրության համար, կառավարությունը որոշել է «բացեր գտնել» Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական նախագծում, որը նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտորեն ամենալուրջ նախագիծն է՝ զուտ նույնիսկ հետազոտությունների ծավալի առումով: Ի՞նչ կհասկանա ներդրողը, երբ կառավարությունը արդեն մի տարի փորձում է պարզել՝ արդյոք Լիդիանի ներկայացրած թթվային դրենաժի կանխարգելման ծրագիրը և դրա վրա ծախսած միլիոնավոր դոլարները լավն են, թե վատը, երբ բազմաթիվ այլ հանքերում անգամ չեն էլ փորձել գնահատել թթվային դրենաժը ու որևէ կերպ կանխարգելել: Բայց նրանք գործում են, իսկ Ամուլսարում շինարարությունը կասեցված է:
Սա մոտավորապես նույնն է, թե քննությանը ոչինչ չպատասխանած բոլոր ուսանողները բավարար ստանան, իսկ այն մեկը, որն ամեն ինչ պատասխանել է՝ 
«կտրվի», որովհետև պրոֆեսորադասախոսական կազմը մի քանի ժամ քննում է՝ արդյո՞ք ուսանողը ճիշտ դիրքով էր կանգնած՝ քննությունը պատասխանելիս: Ի՞նչ կհասկանա այս ամենից ներդրողը: Ցավոք՝ ոչ մի լավ բան: Ներդրողը կհասկանա, որ Հայաստանը հատկապես ոչ մի բանով չի տարբերվում այն բոլոր երկրներից, որոնց հետ մենք այդքան չենք ուզում համեմատվել: 

Անդրանիկ Ալեքսանյան

 

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39