Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը

15.01.2019 15:43
1178

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիպաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է քննող դատավոր Արթուր Մկրտչյանին մակագրվել խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը: Այդ իսկ պատճառով պաշտպանները ևս մեկ անգամ որոշել էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորին: Լլրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը նշեց, որ պետք է մակագրումը իրականացվի էլեկտրոնային համակարգով՝ հիմք ընդունելով օրենքը, ինչը, ըստ պաշտպանի, տեղի չի ունեցել և հիմք է տվել պաշտպաններին դատավորին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանի խոսքով` հերթապահում էր 8 դատավոր և անհասկանալի է, թե ինչի հիման վրա է դատավորներից հենց Արթուր Մկրտչյանին մակագրվել սույն գործը: Օրբելյանը կասկածներ ունի, որ դատական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե էլեկտրոնային եղանակով:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց միջնորդության վերաբերյալ իր որոշումը, ըստ որի՝ դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմք ընդունելով այն, որ դատարանը իրավունք ուներ իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահող դատավորներից որևէ մեկին:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ, բայց դա չեն կարող բողոքարկել կամ այլ միջոցներ ձեռնարկել: «Մենք ստիպված ենք արդեն տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը»,- ասաց Ալումյանը:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը:

Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

yerkirmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40