Դատեք ինքներդ. Լեւոն Տեր-Պետրոսյան

22.07.2016 19:41
2005

Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից:

Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի:

Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու եւ անառարկայական չդիտվելու համար նշեմ Ղարաբաղում եւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետեւյալ երեք կոնկրետ իրադարձությունները.

1. Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.

2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում:

3. Եվ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը եւ դրա հետեւանքով այս օրերին Երեւանում ստեղծված գերլարված իրավիճակը.

Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ եւ իմ տեսակետը պարտադրել հասարակությանը: Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝

ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին,

բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում:

Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.

- Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը:

- Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո: Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը:

- Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն:

- Անիմաստ է բարոյախրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին: Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի: Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին:

- Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել: Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից:

22.07.2016թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40