Դավիթ Դանիելյան․ պատերազմում ժամանակն այլ կերպ են հաշվում

18.06.2021 14:54
2249

Դանիելյան Դավիթ Հմայակի․ ծնվել է 2000 թ․ սեպտեմբերի 27-ին Սիսիանի շրջանի Շաքի գյուղում։ Դավիթը բազմազավակ ընտանիքում էր ծնվել, ամենակրտսերն էր՝ տասներորդը, նրան հատուկ խանդաղատանքով էին վերաբերվում բոլորը։ Սովորել է Շաքիի միջնակարգ դպրոցում։ 2019 թ․ զորակոչվել է՝ ծառայում էր Դիլիջանի զորամասում՝ հրետանու նշանառու։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Դավիթի 20-ամյակն էր․ հարազատների զանգերը սակայն անպատասխան էին մնում, քանի որ Դավիթին վաշտի կազմում տեղափոխում էին Արցախ։ Երեկոյան Դավիթն ինքն էր զանգահարել, ասել, որ չանհանգստանան։

Դավիթի մասին ծառայակից ընկերն է պատմում․ «Մենք երկար ճանապարհ ենք անցել, հիմա, որ հետ եմ նայում, Դավիթը զոհվել է պատերազմի սկզբից 18 օր անց, միայն 18 օր, բայց այդ օրերի ընթացքում մենք Ջաբրայիլից մինչեւ Մատաղիս ենք հասել, պատերազմում օրերը խաղաղ օրերի պես չեն հաշվում, պատերազմը մի քանի հազար վայրկյան է տեւել, այդ վայրկյաններում եղել են հաղթանակի ուրախություններ, վերքերի ցավ, սպասում, վախ, ընկերների կորուստ, ընկերներ,  ովքեր չկան, բայց  մեր սրտերում ու աչքերում են, մեր գլխի մեջ, ընկերներ, որոնց առաջ մի տեսակ մեղավոր ենք զգում, որ կանք, պատերազմը սկիզբ ունեցել է, բայց վերջ չունի, ամիսներ են անցել, բայց իմ պատերազմը դեռ չի ավարտվել, որովհետեւ այդ պատերազմի ամեն վայրկյանը ինձանից մի մասնիկ է տարել․․․ Մասնիկ չէ, աշխարհ էր մեր Դավիթը, ուրախ, հասուն, վստահ իր ուժերին։ Դավիթից ինձ ժպիտն է մնացել ու ձայնը, որ գոռում էր զենքի մոտ, զենքի մոտ էլ զոհվեց, մի փոքրիկ բեկոր նրան խլեց մեզանից, աշխարհը կանգ է առել այդ օրն ու մինչեւ օրս ուրիշ ձեւ է պտտվում, ուզում եմ, որ ախպորս էս երկրի համար թափած արյունը ոչ մի հայ չմոռանա․․․»։

Դավիթ Դանիելյանը հերոսաբար ընկել է հոկտեմբերի 16-ին Մատաղիսում՝ ընկել է իր զենքի կողքին, ընկել է հավատով, որ հաղթանակը մերն է լինելու, որ իր արյամբ պահված հողի վրա հայ մանուկներ են մեծանալու․․․․

Դավիթ Դանիելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ 

Տիգրանուհի Բադալյան

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24