ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

21.11.2019 15:01
1877

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15.11.2019թ., հմ. 1041-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2,

հեռ.՝ (098)19-67-07, (077)33-76-90):

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1) դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձեւ-1, լրացվում է տեղում), 2) 3x4 չափի երկու լուսանկար,

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,

5) անձնագրի պատճենը,

6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),

7) Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց եւ սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 (ութսուն հազար) դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը եւ սուրճի ընդմիջումները: Կկազմակերպվի նաեւ Էլեկտրոնային թեստավորում:

Դասընթացը կիրականացվի մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը կներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաեւ` ուսուցման մեթոդաբանության եւ գործնական կարողությունների ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, եւ կամ ընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամ ընտրական երկու մոդուլ՝ յուրքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):

Պարտադիր դասընթացները կներառեն հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.

1) Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,

2) Իրավունքի հիմունքներ,

3) Գնումների գործընթացի կազմակերպում,

4) Կիրառական հաշվապահություն,

5) Կիրառական մանկավարժություն եւ հոգեբանություն:

Կամ ընտրական դասընթացներից առաջարկվող մոդուլներ.

1) Տեքստային եւ գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,

2) Օտար լեզու հատուկ նպատակներով։

Դասընթացը կվարեն Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2019 թվականի նոյեմբերի 21-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (098)19-67-07, (077/099)33-76-90 ամեն օր (բացի շաբաթ եւ կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն: Դասընթացը կկազմակերպվի դեկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ 6 օրյա շաբաթական ծանրաբեռնվածությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077/099)33-76-90

Կայք՝ www.gorsu.am

E-mail` [email protected]

Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):

 

 «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34