Դպրոցներն ամբողջությամբ փոխանցվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը

18.03.2026 16:54
514

Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026թ. սեպտեմբերի 1-ից՝ մարզպետարանների, իսկ 2027թ. սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։  

Այդ նպատակով Ազգային ժողովը 2025թ. հոկտեմբերի 24-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հանրակրթության մասին» օրենքում։ Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ԿԳՄՍ նախարարի 2010 թ․-ի հրամանում, ինչն էլ ներկայացվել է հանրային քննարկման:  Նախագծով առաջարկվում է հստակեցնել «հաստատության լիազոր մարմին» հասկացության հետ կապված իրավահարաբերություններն ու կարգավորումները:

Միաժամանակ սահմանվում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և համապատասխան մարզպետի աշխատակազմը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը, հանրակթական ուսումնական հաստատությունների խորհուրդներում առաջադրելու են մեկական անդամ:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12