Դրամաշրջանառության պատմությանն առնչվող տասնօրյակ մարզում

20.09.2017 16:09
1617

ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճի ճեմասրահում սեպտեմբերի 12-ից 19-ը բացվել էր «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը: Այն նվիրված էր Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, նաեւ Ազգային բանկի գործունեությանը: Ինչպես «Սյունյաց երկրին» տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտության փորձագետ Գեւորգ Մուղամյանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Առաջին դրամները թողարկել են Ծոփքի հայ արքաները: Իսկ այս ցուցադրանքում ներկայացված թղթադրամների պատմությունը սկսվում էր ռուսական կայսրության ժամանակաշրջանից, երբ Արեւելյան Հայաստանում առաջին անգամ սկսեցին շրջանառվել թղթադրամներ:

Ցուցադրանքի առանձին բաժնում ներկայացված էր Ռուսաստանի կայսրության թղթադրամները 1898-1915թթ., այնուհետեւ ժամանակավոր կառավարության թղթադրամները: 1918 փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանի համար վճարամիջոց էին ծառայում ռուսական թղթադրամները, քանի որ մեր երկիրը Ռուսաստանի կայսրության կազմում էր: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասն ամբողջությամբ դուրս եկավ Ռուսաստանի կայսրությունից, ստեղծվեց Անդրկովկասի կոմիսարիատը, որ թողարկեց իր թղթադրամները: Դրանց վրա առաջին անգամ հայտնվել են հայկական մակագրություններ: Սրանով փաստորեն սկզբնավորվում է հայկական թղթադրամների պատմությունը:

1920 թվականի նոյեմբերին Հայաստանը խորհրդային հանրապետություն հռչակվեց, եւ 1924 թվականից հետո ամբողջ Խորհրդային Միության տարածքում միասնական նմուշի խորհրդային թղթադրամներ սկսեցին շրջանառվել, մինչեւ այն պատմական օրը՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ը, երբ շրջանառության մեջ մտավ Հայաստանի ազգային դրամը:


Ցուցադրանքում հավուր պատշաճի ներկայացված են անկախ Հայաստանի օրոք հատված հուշադրամները, որոնք նվիրված են այս կամ այն հայտնի անձնավորությանը կամ պատմական իրադարձությանը: «Սրանք նախատեսված չեն շրջանառման համար, հիշարժան նվերների առարկա են, ներդրում անելու միջոց, հավաքորդների համար են, եւ հիմնականում այդ հուշադրամները տարածված են արտասահմանում, նպատակն այն է, որ մեր հոգեւոր արժեքները տարածվեն օտար ափերում», - փոխանցում է Գեւորգ Մուղամյանը:


Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը նպատակ է հետապնդում այցելուներին, մասնավորապես դպրոցականներին հաղորդակից դարձնել հայկական դրամաշրջանառության պատմությանը, Կենտրոնական բանկի գործառույթներին եւ այն մասին, թե ինչպես վարկառուները պաշտպանեն իրենց շահերը:


Տեղեկացանք, որ եկող տարի շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ, որոնք առավել պաշտպանված կլինեն: Բացի դրանից՝ նորույթ է լինելու 2000 դրամանոց թղթադրամը:

Թղթադրամների նոր շարքում կլինեն համապատասխանաբար Պարույր Սեւակի, Տիգրան Պետրոսյանի, Կոմիտասի, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Այվազովսկու եւ սուրբ Գրիգոր Լուսավորչի դիմանկարները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22