Դու ստրուկ ես եւ վախկոտ, Վահե՛, թե չէ հիմա էլ ֆեյսբուքյան կեղծ էջով եւ անստորագիր հրապարակումներով չէիր ելնի «Սյունյաց երկրի» դեմ՝ Քաջարանից գողացած փողերը շաբաշ տալով

01.06.2018 17:45
2765

Արդեն մեկուկես տարի է, ինչ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը տեղի-անտեղի հայտարարում է՝ իմ թիվ 1 թշնամին «Սյունյաց երկիր» թերթն է:

Մեկուկես տարի է, որ մարզպետն իր աշխատասենյակ մտած յուրաքանչյուր պաշտոնյայի հարցնում է՝ ի՞նչ կապ ունես թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ: Եվ ապա հավելում՝ նա իմ թշնամին է, նկատի ունեցիր:

Մեկուկես տարի է, ինչ իր փոքրաթիվ գորիսեցի մտերիմների հետ հանդիպելիս նախեւառաջ հարցնում է՝ կարո՞ղ եք տեղեկություններ տալ խմբագրի մերձավորների, հարազատների, նույնիսկ անցավորների մասին: Անգամ իմ հայրենի գյուղում խոստացավ հացաթխման կետ հիմնել (գործը սկսել էր) եւ նվիրել այն մարդուն, ով հանձն կառներ խմբագրի գերդաստանի մասին արատավորող նյութեր հավաքել, բայց պատշաճ արձագանքի չարժանացավ, ինչի համար էլ փուռ հիմնելու ծրագիրը կասեցվեց:

Մեկուկես տարի է, ինչ մարզպետն իր ենթակաների եւ հատկապես կրթօջախի տնօրենների հետ զրուցելիս անընդհատ հիշեցնում է՝ ես հետեւում եմ Ձեր հեռախոսազանգերին, չփորձեք հանկարծ հեռախոսով խոսել խմբագրի հետ: 

Այդ հարցումները, զգուշացումները, սպառնալիքները, սակայն, խոսքեր չէին սոսկ եւ ոչ էլ սովորական հետաքրքրասիրության դրսեւորում:

Մեկուկես տարվա ընթացքում նա դիմեց ամենաստոր եւ թուրքաբարո քայլերի՝ մեր կայքը ջարդեց, մեր մասնագիտական-լրագրողական գործունեությանը քանիցս խոչընդոտեց, մեր էլեկտրոնային փոստը ջարդել փորձեց, խմբագրության աշխատակիցներին գողացավ, թերթի հետ համագործակցողներից շատերին աշխատանքից հեռացրեց, թերթի խմբագրի հարազատների դեմ հետապնդումներ իրականացրեց իրավապահ ամբողջ համակարգի օժանդակությամբ, թերթի բաժանորդներին, թերթին գովազդային նյութեր տրամադրողներին սպառնաց քրեական գործերով…

Այդ ամենը, սակայն, զրոյական անդրադարձ ունեցան թերթի ու կայքի բնականոն աշխատանքների վրա:

Տեսնելով, որ չի կարողանում այդկերպ կասեցնել թերթի ընթացքը, 2018թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզում խմբագրին առեւանգելու փորձ արվեց, որը տապալվեց: Քանիցս հայտարարեցինք, որ այդ հանցագործությունը կարող էին անել միայն ու միայն թուրքը կամ Վահե Հակոբյանը. մեր հայտարարությունը՝ բազմիցս հնչեցված, սակայն, մինչեւ հիմա պատշաճ արձագանք չի ստացել հանրապետության իրավապահների կողմից: 

Տեսնելով, որ դրանով իսկ խնդիրը չի լուծվում, մարզպետը 2018թ. հունվարին՝ մեկ շաբաթվա ընթացքում, իր կամակատար վեց ենթակայից, կոնկրետ կաշառք-խոստումների դիմաց, պարտադրեց գրելու հաղորդումներ՝ ուղղված ոստիկանությանը՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության: Երկու-երեք օրում Կապանի ոստիկանության Հայկ Սարգսյանի ձեռամբ հարուցվեց չորս-հինգ քրեական գործ. դա աննխախադեպ երեւույթ էր համաշխարհային իրավական պրակտիկայում: Անգամ նացիստական Գերմանիայի ղեկավարներին, ովքեր մեղադրվում էին համաշխարհային պատերազմ սանձազերծելու եւ մարդկության դեմ ծանր հանցանք գործելու մեջ, նման ծավալի մեղադրանքներ միանգամից չէին ներկայացրել Նյուրնբերգյան հայտնի գործում: Բայց դա էլ մնաց Վահեի կոկորդում, քանի որ այդ ամենը շինված էր սուտ մատնությունների եւ ավազի վրա:

Տեսնելով, որ դրանով էլ արդյունքի չի հասնում, մարզպետը, իր խռխռոցի եւ հոգեվարքի ժամին, նոր ստորության դիմեց՝ օրեր առաջ ստեղծելով ֆեյսբուքյան կեղծ էջ, որի միջոցով պետք է անստորագիր կամ կեղծ ստորագրությամբ նյութեր տարածեին Սամվել Ալեքսանյանի, նրա ընտանիքի, գերդաստանի անդամների, թերթի խմբագրության դեմ:

Եվ ահա երեք-չորս օր է՝ քաղաքական այդ դիակն իր մոտ է կանչում ենթականերին, մի մասին էլ զանգահարում է, եւ բացատրում, որ իր ձախողման ու տապալման պատճառը միայն ու միայն «Սյունյաց երկիր» թերթն է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել Սյունիքում կամ Քաջարանի կոմբինատում, եթե արանքից հանվեն թերթն ու նրա խմբագիրը: Պարզաբանում է նաեւ, թե Սյունիքից իր հեռանալով նաեւ շատերն են ասպարեզից հեռանալու, ուրեմն պետք է ամեն գնով վարկաբեկել թերթին ու նրա խմբագրին, պետք է մեծ գրոհ սկսել՝ կանգ չառնելով նույնիսկ ֆինանսական միջոցների առաջ, եթե դրա կարիքը լինի:

Ու աղաչել է բոլորին՝ ֆեյսբուքյան նորաստեղծ էջում հնարավորինս շատ նյութեր տարածել, նույնիսկ պլան է իջեցրել, թե որ հիմնարկը կամ դպրոցը որքան «քոմենթ» պետք է գրեն, անգամ թեմաներ է հուշել: Ոտքի է հանել նաեւ համայնքապետներին:

Հանձնարարվել է՝ ֆեյսբուքյան կեղծ էջից ջնջել այն բոլոր «քոմենթները», որոնք հօգուտ խմբագրի են:

Այնպես որ՝ երեք-չորս օր է՝ նոր Հայաստանում ռազմավարական մարզի համբավ ունեցող Սյունիքն ապրում է Սամվել Ալեքսանյանի դեմ մարզպետի նախաձեռնած ֆեյսբուքյան կաղկանձների մթնոլորտում:

Իսկ մենք…

Մենք ծիծաղում ենք այդ ամենի վրա եւ խղճում այդ թշվառականին:

Մենք վերստին համոզվում ենք, որ «Սյունյաց երկիրն» իսկապես մեծ գործ է անում, պատմական գործ է անում, ազգային գործ է անում, պետականանվեր գործ է անում՝ հետեւողականորեն դիմակազերծ անելով Սյունիք ներխուժած եւ հազարամյակների պատմության մեջ նախադեպը չունեցող հրոսակին, դիմակայելով նրա հակապետական եւ հակասահմանադրական գործողություններին:

Մենք հպարտություն ենք ապրում, որ կարողացել եւ կարողանում ենք տեր կանգնել Սյունիքի արժանապատվությանը. դժվար չէ պատկերացնել, թե մարզպետի այլասերվածությունը եւ ցինիզմն ինչ մասշտաբների կհասնեին, եթե դեմ չառնեին «Սյունյաց երկիր» պատնեշին:

Մենք երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն սյունեցիներին, մարզպետարանի աշխատակիցներին, մարզպետարանի ենթակա հիմնարկների բազում ղեկավարներին, ովքեր հրաժարվել են ենթարկվել մարզպետի քմահաճույքներին ու խմբագրի դեմ կեղծագրեր չեն տարածել:

Օգտվելով առիթից, նաեւ պատմական փաստ ենք արձանագրում. Վահե Հակոբյանը սովորական ստրուկ չէ, սովորական վախկոտ չէ, սովորական գործ տվող չէ: 

Բեռնատարների վարորդների ցասումից խուսափելու, Քաջարանի կոմբինատում վերջին տարիներին կատարված ապօրինություններին անհաղորդ եւ անտեղյակ ձեւանալու, նոր իշխանությունների սիրույն արժանանալու ու իր պաշտոնավարումը Սյունիքում հնարավորինս երկարաձգելու համար նա հասցրել է վերջին մեկ-երկու ամսում, տարբեր առիթներով, ինչ-որ գործերի առումով տալ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի, Վլադիմիր Գասպարյանի եւ Միքայել Մինասյանի անունները, հիմա էլ տալիս է ՀՀ ԱԱԾ-ի նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի անունը, ով իբր իր հովանավորն է, ով իբր Քաջարանի խտանյութը տեղափոխող նոր «գործարարն» է: Եվ այդ մասին մեզ անընդհատ հիշեցնում են ոչ միայն Քաջարանից:

Ահա, թե ինչ «ստուկաչի» հետ գործ ունի Հայաստան աշխարհը:

Այնքան վախկոտ է, որ մեկ տարի շարունակ իր մասին (կոնկրետ փաստերով) գրվեց մի քանի տասնյակ հոդված, բայց երբեւէ չհամարձակվեց հրապարակային բանավեճի դուրս գալ դրանց հեղինակների դեմ: Մեկ-երկու դեպքում քաղհայցով մտավ դատարան, սակայն մեկ տարի շարունակ չհամարձակվեց գոնե մեկ անգամ ներկայանալ դատական որեւէ նիստի:

Վախեցավ ներկայանալ այն գործերի քննությանն անգամ, որտեղ ինքը պատասխանողի դերում էր:

Մի ուրիշ իրողություն էլ…

Այո, մինչեւ Վահեն եւս Սյունիքից ու հատկապես Կապանից (տարիներ շարունակ) մեկ-երկու հոգի անանուն նյութեր էին ուղարկում մայրաքաղաքային լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան կեղծ էջեր բացում. Կապանում բոլորը ճանաչում են այդ ողորմելիներին:

Վահեի Սյունիք գալով, սակայն, ֆեյսբուքյան կեղծ էջերը, անստորագիր նյութերը բազմապատկվեցին եւ դարձան սյունիքյան իրականության կարեւոր բաղկացուցիչը:

Հիշենք միայն վերջին շրջանի սյունիքյան անցուդարձը. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր մարզպետներն անխտիր փոխվելու են, երկու օր անց ֆեյսբուքյան հարթակում ծնվեց ինչ-որ կեղծ էջ, որի միջոցով, բայց կեղծ ստորագրությամբ կամ առանց ստորագրության նյութեր տարածվեցին Վահեին փառաբանելուն միտված: Նույնիսկ կեղծ հարցման արդյունքներ հրապարակվեցին՝ դարձյալ անստորագիր եւ անանուն՝ ցուցանելու, թե իբր սյունեցիները գժվում են այդ տղայի համար:

Ավելի ուշ խոսակցություն թեւածեց, թե Մերուժան Սիմոնյան պատգամավորին Սյունիքի մարզպետ նշանակելու հարց կա օրակարգում: Եվ մեկ-երկու օր անց ֆեյսբուքյան հարթակում ծնվեց եւս մեկ կեղծ էջ՝ Սյունյաց աշխարհի արժանավոր զավակներից այդ մեկին նույնպես անվանարկելու, վարկաբեկելու համար՝ օգտագործելով աներեւակայելի մասշտաբի զրպարտող նյութեր, ու դարձյալ առանց ստորագրությունների:

Մի քանի օր առաջ էլ երախտագիտության խոսքեր հնչեցին Մաքսիմ Հակոբյանի հասցեին՝ փառաբանելով նաեւ նրա գործունեությունը՝ կապված Քաջարանի կոմբինատի ղեկավար աշխատելու տարիների հետ: Եվ նորից ֆեյսբուքյան հակագրոհ՝ կեղծ ստորագրությամբ կամ անանուն նյութերով:

Ապրիլյան օրերին պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը Վահեին դուրս քշեց Կապանի ինստիտուտից՝ պահանջելով՝ «Կորի՛ր այստեղից»: Երկու օր անց ֆեյսբուքյան դաշտում հրապարակ նետվեցին անստորագիր եւ կեղծ ստորագրությամբ տասնյակ նյութեր՝ ընդդեմ Լեռնիկ Պետրոսյանի:

Գագիկ Օհանջանյանը դատապարտեց մարզպետին՝ Կապանում ֆուտբոլը խեղդելու, մարզադաշտը «բլոկադայի» ենթարկելու համար: Եվ հաջորդեցին ֆեյսբուքյան անանուն նյութերը, նաեւ Հ1-ը հատուկ հաղորդում ներկայացրեց մարզադաշտի վերաբերյալ՝ կեղծելով իրականությունը:

Տեսավ, որ «Սյունյաց երկրի» հրապարակումները, ի տարբերություն նախորդ իշխանավորների, ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ընթերցում են ու արձագանքում: Եվ… Օրեր անց ծնվեց ֆեյսբուքյան մի նոր կեղծ էջ եւս՝ Սամվել Ալեքսանյանին, «Սյունյաց երկրին» հայհոյելու ստույգ առաքելությամբ…

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ ֆեյսբուքյան բոլոր կեղծ էջերը, անստորագիր նյութերը՝ Սյունիքին եւ սյունեցիներին առնչվող, Վահե Հակոբյանի ձեռքի գործն են, ում օժանդակում են Կապանում բնավորված (ինչպես նշեցինք) մեկ-երկու հարճորդի, ովքեր տարիներ շարունակ իրենց հացն այդպես էլ վաստակել են ու շարունակում են վաստակել:

Ճիշտն ասած՝ չենք հասցրել անգամ ծանոթանալ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի տարածվող անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութերին: Բայց խնդրել ենք լեզվաբան-փորձագետների՝ վերլուծել դրանք:

Եվ գիտե՞ք, թե ինչ եզրակացության են հանգել նրանք. բոլոր նյութերը գրված են երկու հոգու կողմից, թեեւ տարբեր, իրականում գոյություն չունեցող անուններ են ֆիքսված «քոմենթների» տակ, ինչը հավաստում են օգտագործված բառամթերքը, խոսքի ոճը, արծարծվող թեմաները: 

Մի ուրիշ դիտարկում էլ՝ ֆեյսբուքյան այդ կեղծ էջում հիմնականում 15-20 տարվա վաղեմության ու քանիցս արծարծված, վերջին տարիներին համանման այլ կեղծ էջերում ծամծմված նյութեր են: Ոչ մի փաստ, ոչ մի ապացույց, ոչ մի նորություն… 

Եվս մի կարեւոր հանգամանք. ներկայումս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԵԿԴ/3404/02/17 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Վահե Հակոբյանի: Վերջինս փորձում է դատարանի ուժով հերքել բնապահպան Արթուր Գրիգորյանի հրապարակումը, որում հարց է բարձրացվել՝ Վահեն ու իր կին Էլիզաբեթն ի՞նչ կապ ունեն հասարակական կազմակերպությունների, անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող, անիմացիոն հոլովակի նկարահանման ու տարածման հետ: Ընդ որում՝ Վահեն մինչեւ այսօր չի համարձակվում գնալ դատարան՝ հերքելու, որ ինքն ու Էլիզաբեթը կապ չունեն անանուն այդ նյութերի հետ: 

Ուրիշ փաստ վկայակոչենք. Վահե Հակոբյանի կողմից «Սյունյաց երկրին» պատերազմ հայտարարելու պատճառներից մեկն այն էր, որ ինքը՝ կոմբինատում աշխատելու ժամանակներից սկսած, քանիցս առաջարկել-խնդրել-աղաչել է մեզ՝ «Սյունյաց երկրում» եւ syuniacyerkir.am կայքում հրապարակել անստորագիր կամ կեղծված ստորագրությամբ նյութեր Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանի, Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի, Մաքսիմ Հակոբյանի, Սուրեն Խաչատրյանի, Սմբատ Օրբելյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, Գորիսի նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի, Մեղրու համայնքապետ Մխիթարի դեմ, բայց միշտ էլ արժանացել է մերժումի: Իսկ վերջին անգամ, նման առաջարկությունների վերաբերյալ մերժում ստանալուց հետո, ասաց՝ մենք կգտնենք ուրիշ լրատվամիջոց եւ ուրիշ լրագրող, որոնք էլ կհրապարակեն մեր ուզած նյութերը մեր ուզած ձեւով:

Եվ, ինչպես կյանքն է ցույց տալիս, գտել է ե՛ւ ձեւը, ե՛ւ «լրագրողը»՝ իր համար անցանկալի մարդկանց դեմ անստորագիր նյութեր հրապարակելու համար:

Հիմա մենք ծիծաղում ենք այդ ողորմելի մարդու, նրա բացած ֆեյսբուքյան կեղծ էջի, նրա գործակից վարձկանների վրա:

Հպարտ ենք նաեւ, որ թերթի դեմ, նրա խմբագրի դեմ հաչողներից եւ ոչ մեկը չի համարձակվում բացեիբաց խոսել ու հանրությանը ներկայանալ իր ստորագրությամբ եւ իրական դեմքով: Առայժմ բոլորը խոսում են թաքստոցներից…

Որքան էլ զարմանալի է՝ այս հրապարակումով շնորհակալություն պիտի հայտնենք նաեւ Վահե Հակոբյանին, ընդ որում՝ անկեղծ, սրտառուչ շնորհակալություն:

Դուք չեք պատկերացնում, թե նրա ստեղծած ֆեյսբուքյան կեղծ էջը, թերթի դեմ նրա շների ոռնոցը եւ առհասարակ թերթի դեմ ձեռնարկած ամեն մի ստոր քայլ որքան շատ են նպաստում թերթի շուրջ նորանոր սյունեցիների համախմբմանը:

Դուք չեք պատկերացնում, թե օրական որքանով է ավելանում մեր կայքի բաժանորդների թիվը, երբ Վահեն ինչ-որ քայլ է ձեռնարկում մեր դեմ: Փաստ բերեմ՝ նրա դիմակազերծման գործընթացը սկսելուց հետո (մեկ տարվա ընթացքում) մեր կայքի բաժանորդների թիվն ավելացել է չորս հազարով…

Եվ, այդ բոլորով հանդերձ, խոսք ենք ուղղում Վահեին՝ դու ստրուկ ես, դու վախկոտ ես, դու նույնիսկ տղա չես, այլապես ոչ թե ֆեյսբուքյան կեղծ էջ կբացեիր ընդդեմ «Սյունյաց երկրի», այլ պատասխան խոսք կգրեիր, այլ ինձ դատի կտայիր եւ կապացուցեիր, որ դու սրբապիղծ չես, որ հրոսակ չես, որ վախկոտ չես, որ ստրուկ չես, որ տղա ես…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19