Դուբայի օդանավակայանը կրկին փակ է. իրավիճակը Մերձավոր Արևելքում

17.03.2026 11:45
359

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին:

Դուբայի օդանավակայանին նոր հարվածները վառելիքի տերմինալի հրդեհման պատճառ են դարձել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երեկ ուշ երեկոյան Դուբայի օդանավակայանը կրկին փակվել է ԱԹՍ-ների սպառնալիքի և իրանական հարձակումից հետո բռնկված հրդեհի պատճառով։

Դրանից բացի, Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի և Բեյրութի ենթակառուցվածքներին լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին։ Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են Իսրայելի երկնքում նկատված հրթիռների մասին։

Իրանական լրատվամիջոցները գրում են նաև, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադի «Ռաշիդ» հյուրանոցին, որտեղ գտնվում է ԵՄ գրասենյակը՝ դիվանագիտական ներկայացուցչությունը և Իրաքում ԵՄ ծրագրերի համակարգման կենտրոնը։

Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։ X սոցիալական ցանցում Արաղչին գրել է, որ վերջին շփումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ տեղի է ունեցել նախքան ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին քննադատել է ՆԱՏՕ-ի երկրններին՝ Հորմուզի նեղուցում օգնելուց հրաժարվելու համար։

«Ինձ պետք չեն ձեր ավիակիրները, քանի որ մենք արդեն հաղթել ենք: Գիտեք` այս բաները շատ հիասթափեցնող են»,- հայտարարել է նա Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանում հակամարտությունը «երկար չի տևի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանի երկրների նավթի արդյունահանման և արտահանման մակարդակի վրա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40