Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ. Վաչագան Սարգսյանը՝ «Այբբենարանի տեղն աղբամանն է» արտահայտության հեղինակ, իմքայլական պատգամավորին

21.12.2019 10:55
1473

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով դասագրքերին, նշեց, որ իր կարծիքով՝ Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարանի» տեղն աղբամանն է:  

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ «Այբբենարանի» լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց իմքայլական պատգամավորը:

Վաչագան Սարգսյանն էլ, անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:

Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են:

Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/:

Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը /էջ 29/:

Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/:

Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:

Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:

Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:

Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:

Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:

Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:

Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:

Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:

Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:

Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ»:

Այնուհետև պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հեղինակին. «Այսօր Աժ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ կրթության վերաբերող հարցերի շուրջ:

Ելույթ ունեցա նաև ես, խոսեցի ոլորտի հիմնախնդիրներից մեկի՝ կարծրատիպային մոտեցումների մասին, որոնք, ցավոք, դեռ առկա են թե դասագրքերում, թե ուսուցիչների մոտեցումներում:

Եվ քանի որ ելույթումս հնչել է դասագրքի հեղինակի կոնկրետ անուն, հարկ եմ համարում ստորև տեղադրել վերոհիշյալ դասագրքի լուսանկարները:

Հարկ եմ համարում տեղադրել նաև հեղինակի մեկնաբանությունը իմ ելույթի մասին:

Ցավում եմ, որ տարիներ շարունակ Այբբենարանը հեղինակած անձը որոշել է թիրախավորել ինձ, և ոչ ասածիս բովանդակությունը, ինչը հերթական անգամ վկայում է նրա կարծրատիպային մոտեցումների մասին:

Ցավում եմ, որ իմ քննադատությունն այսպես է ընկալվել: Կարելի էր այս թեմայով բանավիճել և գուցե համագործակցել, բայց ավաղ...»:



tert.am

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11