Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին

14.02.2019 15:14
1133

Կառավարության ծրագրի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի քանի հնչեցված մտքերի անդրադարձավ: «Մեծ հաշվով երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք՝ ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է, որ այն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Զարմանում եմ՝ շատ ընդդիմադիր ուժը, իշխանության ուժ դառնալով, ո՞նց է այդքան արագ դառնում անհանդուրժողական ընդդիմության նկատմամբ, զարմանում եմ՝ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում «ձեռ առնելով» շեղել քննարկումը կամ փորձել քաղաքական մրցակիցներին և ոչ հակառակորդներին»,- ասաց նա:

Մարուքյանը մեջբերեց Աստվածաշնչից հատված. «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»: Բնականաբար, գայթակղություն կար անցնելու չափ ու սահմանը, և կային նաև անցնողներ, հետևաբար, մեր գործընկերները, մեզ լավ չճանաչելով, գիտեն, որ նման իրավիճակում մենք չարձագանքենք»:

Մարուքյանը նշեց, որ ստիպված են մի քանի մտքերի անդրադառնալ, մասնավորապես, որ  աղքատությունը մարդկանց գլուխներում է, որը բուռն քննադատության է արժանացել:

Ըստ նրա՝ դա ստեղծված քաղաքական համակարգն է, մեղադրել ղեկավարներին՝ 90-ականներին Լևոն Տեր Պետրոսյանին, ապա Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին:

«Մենք այդպես ենք սովորեցված, այդպիսին է մեր քաղաքական համակարգը, երբ գալիս է հեղափոխությունը, լիդերը հայտարարում է, որ հեղափոխությունը մարդկանց գլուխներում է, դուք պետք է այնպես անեք, որ աղքատությունը հաղթահարեք, ձեր գլուխներից հանե՛ք աղքատությունը և տնտեսական  հեղափոխություն կլինի, բնականաբար, սրա մեջ կարևոր թեզեր կան՝ նախաձեռնության, մտածողության հարց կա, բայց այստեղ երկրորդ մասն է ի հայտ գալիս, բա լավ կառավարիչներն ի՞նչ պետք է անեն, ինչի համար են պատասխանատու»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ՀՀ-ում քաղաքականությունն այնպիսին է, որ մարդիկ միշտ ունեցել են հակահերոս և հերոս, հերոսն այսպիսին է եղել, հակահերոսի դեմ պայքար են սկսել և մտածել, որ գա հերոսը և բոլորս լավ կապրեն: Ըստ նրա՝ մի անգամ դա ստացվել է, ինչից բոլորն ուրախ են, աջակցում են ու հպարտ են: Բայց միաժամանակ, ըստ Մարուքյանի, այնպես չէ, որ այդ հերոսից չեն պահանջելու, որովհետև համակարգն է այդպիսին:

«20 տարուց ավելի մարդկանց հավատացրել են, որ հենց կոռուպցիա չլինի, լավ կապրեք, մեկ էլ կոռուպցիա չկա, բայց բոլորը լավ չեն ապրում, պարզվում, է, որ աղքատությունը ձեր գլուխների մեջ է»,- ասաց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Էդգար Առաքելյանի քննադատական ելույթին իրենց հասցեին: «Հեղափոխությունն ավարտվել է, և չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է հեղափոխությունն այդքան մարդկանց երեսով տալ, Փաշինյանը, որ հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել ու ավարտին է հասցրել, այդքան չի խոսում դրա մասին ու մարդկանց տալիս երեսով, որքան նրանք,  ովքեր կապ չունեն հեղափոխության հետ, ուղղակի այսօր բախտի քմահաճույքով տեղավորված ու դասավորված են հեղափոխության շարքերի մեջ: Այդ մարդիկ փորձում են մեզ ինչ-որ բաներ հիշեցնել, մեր գործընկերոջ քթից խոսել, ասել այս բարձր ամբիոնից, այդքան իջեցնել դեբատի սանդղակը, սա անընդունելի է, բայց մենք ներողամիտ ենք, հասկանում ենք, որ նոր են, անփորձ են, և շփոթված մարդու վրա չենք հարձակվում, ասում՝ արի՛ քեզ ոչնչացնենք»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ինչ ասում են՝ պատասխանում են, թե կառավարությունը գիտի՝ ինչ անի: «Ասում եմ՝ ճիշտ մշակույթն այն էր, որ մինչև կառավարության նիստը ֆրակցիաների հետ հանդիպում լինի, ծրագիրը եկավ խորհրդարան, գիտեմ, որ չկա պրոցեդուրա առաջարկներ տալու և ընդունելու, երեկ հայտարարում են, թե առաջարկներ բերեք, ի՞նչ եք նեղանում»,- ասաց նա:

«ԼՀԿ» խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, թե «մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում».

«Զարմանում եմ, պարո՛ն նախարար, ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որը օպտիմալացում է սկսել և իրեն 855 հազար աշխատավարձ է սահմանել՝ նախկին 554 հազարի փոխարեն, իր գործավարի համար 190 000 է սահմանել: Նոր բաժին է ստեղծել, որը մեկ աշխատող ունի, բայց պետ ունի, լրատվության բաժին, որ լրատվության հետ շփվի, բայց գիտությունների դոկտոր, պրոֆեսորը շարունակում է ստանալ 172 500 դրամ: Մարդը ռեֆորմներ է արել, հետո իրեն գնահատել է, հիմա սա ի՞նչ է, որ կոռուպցիա չէ»,-եզրափակեց նա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40