Նոր աշխատատեղեր Լոռիում և Սյունիքում՝ անտառվերականգնման ծրագրերով (տեսանյութ)

13.04.2022 16:39
3851

Դեգրադացված հողերն ու անտառային տարածքները շատ են հատկապես Լոռիում ու Սյունիքում: Խնդրի լուծման միակ տարբերակը, ըստ մասնագետների, անտառային տարածքների վերականգնումն է:

Արմեն Եսոյան (ՀՀ ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար) - Ավելի քան 6300 հեկտար տարածքների վրա իրականացվելու են անտառվերականգնման և անտառհիմնման աշխատանքներ, դրանց մի մասը՝ համայնքային հողերում, իսկ զգալի մասը՝ անտառային հողերում:

Ծրագիրը կիրականացվի Կանաչ կլիմայի հիմնադրամի տրամադրած 10 և Հայաստանի Կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի և Բնության համաշխարհային հիմնադրամի 8.7 միլիոն դոլար համաֆինանսավորմամբ: Ութամյա ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական ու տնտեսական արդյունքներ է ունենալու:

Ռայմունդ Ելե (Հայաստանում ՄԱԿ ՊԳԿ ներկայացուցիչ) - Մեզ համար առանցքային նշանակություն ունի ծրագրում ոլորտի դերակատարների ներգրավումը։ Ուրախ ենք, որ համապատասխան նախարարություններից, հասարակական կազմակերպություններից, գիտահետազոտական կենտրոններից ու միջազգային կազմակերպություններից փորձագետների խումբ է ներգրավվել այս ծրագրի տարբեր փուլերում՝ սկսած նախագծումից։

Երկու մարզում կկառուցվեն ջերմատներ, տարեկան նախատեսվում է 12 մլն տնկի ստանալ: Ծրագրի զգալի մասը կիրականացվի Սիսիան համայնքում. կկառուցվի 500 քմ տարածքով երկու ջերմատուն, որոնցում նախատեսվում է տարեկան աճեցնել 4 մլն տնկի:

Արմեն Եսոյան - Ընդհանուր առմամբ, 3250 տարածքի վրա կիրականացվի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ, որից 2350 հեկտարը պետական ֆոնդի հողերն են, իսկ 1000 հեկտարը՝ համայնքային դեգրադացված հողերը:

Այս ծրագրի նպատակը Հայաստանում անտառածածկույթը 2,5 տոկոսով ավելացնելն է: Ծրագրի արդյունքում Սյունիքում կստեղծվի 230 աշխատատեղ, նույնքան էլ՝ Լոռիում:

ww.1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40