Նապոլեոն Օհանյանը` 2014թ. լավագույն դատավոր, իսկ մարզի ընդհանուր իրավասության դատարանը` լավագույն դատարան

21.03.2015 15:03
4124

Մարտի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է 2014 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները:


Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն դատավոր» եւ «Տարվա լավագույն դատարան» մրցանակները սահմանվել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ և շնորհվում են յուրաքանչյուր տարի:

2014 թվականի լավագույն դատավորների եւ դատարանների ընտրության նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10Լ որոշմամբ ձեւավորել է հանձնաժողով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները եւ վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը պետք է կատարեր համապատասխան ուսումնասիրություններ եւ ներկայացներ եզրակացություն հարցի վերաբերյալ: Հանձնաժողովը սահմանել է «Տարվա լավագույն դատավոր» եւ «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում թեկնածուների որոշման հիմնական չափորոշիչները, դրանք են՝

  1. քննվող գործերի քանակը,
  2. բողոքարկված եւ բեկանված կամ փոփոխված գործերի քանակը,
  3. գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը,
  4. դատավորների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և այլ միջոցառումներին,
  5. կարգապահությունը,
  6. դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները,
  7. դատավորի մասին մամուլի հիմնավորված հրապարակումները,
  8. ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական եւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը և դրանց ընթացքը,
  9. դատավորի վարքագիծը եւ հեղինակությունը,
  10. կոլեկտիվի վերաբերմունքը դատավորի նկատմամբ:

Վերոնշյալ չափանիշների հիման վրա` 2014 թվականի լավագույն դատավոր է ճանաչվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Ի դեպ, Նապոլեոն Օհանյանը «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել նաեւ 2011թ.:
Տարվա լավագույն դատարան է ճանաչվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:

Սեփ. լրատվություն

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40