Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր

13.02.2026 11:07
451

Համարձակ, չնահանջող, անձնազոհ մե՛ր Հրամանատար

Դուք, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չեք խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել եք Խորհրդային Միության Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմում, իսկ վերադառնալուց հետո չեք արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չեք դրել և չեք մասնակցել կապիտալի նախնական կուտակմանը, այլ Ձեր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել եք Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:

Դուք, դեռևս երիտասարդ տարիներին, երբեք չեք տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելուն, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալուն և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ բացառապես զբաղվել եք Ձեր ծննդավայր Սյունիքի պատանիների և աղջիկների շրջանում ռազմահայրենասիրության դաստիարակությամբ:

Դուք այդպես էլ չեք դարձել կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չեք պայմանավորվել ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007 թվականին ստանձնել եք Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ բացառապես զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և աղջիկների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ։

Հայաստանի պետական կառավարման համակարգում 11 տարվա պաշտոնավարման ընթացքում Դուք երբեք չեք մասնակցել պետական բյուջեի թալանին, Ձեր պաշտոնը երբեք չեք օգտագործել անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չեք օգտվել պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Ի տարբերություն Ձեր բոլոր կոլեգաների՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Դուք չեք թաքնվել Ձեր պաշտոնի հետևում, այլ, հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով Ձեր՝ «Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնել եք Արցախի հարավ-արևելյան շրջան (Ջրական (Ջաբրայիլ)) և  ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարության ներքո, մեկ ամիս շարունակ մասնակցել եք Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը՝ անթերի կատարելով Ձեր առջև դրված մարտական խնդիրները։

Ի տարբերություն Ձեր քաղաքական հակառակորդների՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք չեք թաքնվել Երևանում՝ հիպոթեկով գնած Ձեր տանը կամ էլ Ձեր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրվանից, կրկին համախմբելով Ձեր՝ «Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնել եք Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և, ԱՀ ՊԲ Մարտունի 2 պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, կյանքի գնով պաշտպանել ու անառիկ պահել Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։

Ի տարբերություն Ձեր քաղաքական հակառակորդների՝ Դուք անձամբ մասնակցել եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում հայատյաց Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։

Հայոց հայրենիքը Ձեր արյան մեջ կրող մեր Հրամանատա՛ր, Ձեր ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է Ձեր արյո՛ւնը, Դուք Հայաստանո՛տ եք, Դուք ապրում եք Հայոց հայրենիքո՛վ, Դո՛ւք եք Հայոց հայրենիքը, և Դուք Ձեր Առաքելությո՛ւնն ունեք այս կյանքում:

Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր բոլոր հրամանները, պատգամները, անվերապահորեն վստահում և հավատում Ձեզ:

Դուք անգերազանցելի եք, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։

Այսպիսին է երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին, հայ ժողովրդին ռազմական և սոցիալական ուժեղ Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:

Աստվածահավա՛տ մեր Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեր խորհրդատուն, ուղենշողը և Առաջնորդը:

Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր:   

Խորին հարգանքով՝ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության Նախագահություն,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատ

Կից՝ Խաչիկ Ասրյանի կենսագրությունը Ֆեյսբուքում՝

https://www.facebook.com/share/p/1Binam5ZVL/,

https://www.facebook.com/asryankhachik1970/videos/2027630954270676/,

https://www.facebook.com/asryankhachik1970/videos/758480486033936/,

www.hayocartsivner.am

 

13.02.2026 թ․

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08