Ձերբակալված կա. Ինչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

08.07.2021 17:02
2332

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մեկ աշխատակցի էլ առանց հիմքի ձերբակալել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Կոմբինատի մի քանի աշխատասենյակներ են խուզարկել, մասնավորապես, իրավաբանի եւ էներգետիկայի բաժնի աշխատակիցների աշխատասենյակները»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ խուզարկության արդյունքում կոմբինատում ոչինչ չեն հայտնաբերել. «Քիչ առաջ տեղեկացա, որ կոմբինատի աշխատակիցներից մեկին ձերբակալել են։ Անհասկանալի է մեզ, թե ինչ հիմքով։ Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում, այլ կարծիք չկա։ Երեւի ներկա իշխանությունները չեն մարսել, որ Քաջարանը միակ քաղաքն է եղել, որտեղ պարտվել է գործող իշխանությունը»։

Նա ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Անդրեասյանն է. «Անդրեասյանին ձերբակալել են, իսկ Մանվել Փարմազյանին էլ բերման ենթարկել։ Քանի որ Նիկոլը չի մարսում Սյունիքում տեղի ունեցածը, ու չի մարսում նաեւ, որ չնայած իրենց կողմից արված ապօրինություններին, որ Սյունիքն ամենաբարձր ցուցանիշն է տվել»։

Անդրադառնալով երեկ՝ հուլիսի 8-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ՀՔԾ բերման ենթարկելուն՝ Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Իրենք թիրախ են ընտրել Քարահունջ համայնքի ղեկավարին, որը կին է, նրանք ընտրել են այդ կնոջը, որ հեշտ լինի աշխատելը։ Նրան ստիպել են ցուցմունք տալ, մի քանիսին են գտել, որոնցից փորձել են ցուցմունք կորզել։ Երեք օր այդ կնոջը պահել են մեկուսարանում, ասել են՝ կամ պիտի ցուցմունք տաս Առուշանյանի դեմ, կամ պիտի դատվես. այդ կինն էլ տվել է ցուցմունք։ Նույն սցենարով հիմա հերթը եկել է Փարամազյանին։ Ինչ-որ մեկը , որը ՔՊ-ական է, տվել է ցուցմունք Փարամազյանի դեմ, եւ հարց է՝ արդյոք այդ ցուցմունքն իրակա՞ն է, թե՞ ոչ»։

Շարունակությունը՝ այստեղ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34