Լատվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

06.05.2021 14:01
1050

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Բալթյան երկրներում։

«Այն, ինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհրդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը (թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր), համայնքային և Հայ Առաքելական եկեղեցու ներգրավվածությունը (որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը)։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին», - գրում է դեսպանը։

Նա հիշեցնում է, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ «Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ», - մանրամասնում է Տիգրան Մկրտչյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով լատվիացի այն խորհրդարանականներին, որոնք նպաստել են այս հարցին։

«Խոնարհվում եմ Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին», - գրում է դիվանագետը։

Մկրտչյանը թարգմանաբար հրապարակել է Սաեյմայի ընդունած հայտարարության տեքստը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։ Այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործեց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ ամերիկյան Կոնգրեսի զույ

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24