«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայում հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին

06.11.2019 15:01
1325

Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին:

Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը հարց է ուղղել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձեւեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձեւերի:

Ի պատասխան՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է.

«Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին: Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին:

Ուզում եք՝ շարունակե՞մ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրա՞ստ եք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրա՞ստ եք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրա՞ստ եք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձեւով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով՝ երբեւէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում:

Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդիրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք:

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են եւ որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։

Ագրեսիա, օկուպացիա եւ մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, որոնք ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, եւ չկա անվտանգության որեւէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։

Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»: 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40