Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49
451

Ձորք թաղամասում երեխաների շահագործմանն է հանձնվել հերթական խաղադաշտը՝ այս անգամ թիվ 16, 17 և 18 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ։

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, թաղամասի բնակիչ, ավագանու անդամ Յուրիկ Հարությունյանի և թաղամասի համատիրության նախագահ Սեդա Ավետիսյանի ուղեկցությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով ֆուտբոլի խաղադաշտի պաշտոնական բացումը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, ով տարիներ շարունակ զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Նա կարևորել է հատկապես նման պայմանների ստեղծումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նոր մարզադաշտ երեխաների ու պատանիների համար հնարավորություն է առաջին քայլերն անելու ֆուտբոլում, մարզվելու, մրցակցելու և, գուցե, ապագայում իրենց ճանապարհը մեծ սպորտում գտնելու համար․ «Այսօր ուրախ եմ, որ ձեր թաղամասում դուք ունեք արհեստական խոտածածկով խաղադաշտ՝ ձեր տնից մի քանի քայլ հեռավորության վրա։ Օգտագործե՛ք այս հնարավորությունը, մարզվե՛ք, ձեր առջև հստակ նպատակ դրեք և ձեր նպատակի ճանապարհին երբեք չհանձնվեք»։

Ձորք թաղամասում սա երեխաների և պատանիների համար նախատեսված ժամանցի ու ակտիվ հանգստի կազմակերպման երկրորդ ծրագիրն է։ Արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտից բացի, տարածքում տեղադրվել են նաև մանկական խաղասարքեր, նստարաններ, արտաքին լուսավորության նոր ցանց՝ բնակիչների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։

Ծրագրի հաջող իրականացման համար համայնքային բյուջեից խաղադաշտի կառուցման համար հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ /Կապալառու՝ «Վիլաշին» ՍՊԸ/։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34