ԵԱՀԿ գործող նախագահը Ռուսաստանում կքննարկի ԼՂ հարցի կարգավորումը

14.02.2022 21:08
1161

Փետրվարի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը Ռուսաստան կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի ընթացիկ խնդիրները անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար, ինչպես նաև կազմակերպության աշխատանքի ծրագրերը 2022 թվականին։

Տեղի կունենա մտքերի փոխանակում եվրոպական անվտանգության վիճակի շուրջ։

Ենթադրվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ-ի աջակցության հարցը արևելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունն Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում, նրա գործունեությունը Բալկաններում և Կենտրոնական Ասիայում:

Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում շեշտը կդրվի ԵԱՀԿ-ի կողմից համակարգվող Կոնտակտային խմբի աշխատանքի, Կիևի, և Դոնբասի միջև ուղղակի երկխոսության անհրաժեշտության վրա:

Կքննարկվեն նաև ռուս-լեհական հարաբերությունները, որոնք, ըստ ռուսական կողմի, անբավարար վիճակում են:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40