ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան և Բունդեսթագի պատգամավորը պահանջում են Մհեր Եղիազարյանի մահվան գործով «անհապաղ և համոզիչ» հետաքննություն անցկացնել

30.01.2019 19:01
1185
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն անհանգստություն է հայտնել 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ ու նշել, որ այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին:
Նա նաև նշել է, որ այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է:

Вестник Кавказа-ն իր հերթին հաղորդում է, որ Գերմանիայի խորհրդարանի «Ձախ» խմբակցության պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերը հայտարարությամբ է հանդես եկել Մհեր Եղիազարյանի մահվան առնչությամբ:

«Ցնցված եմ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյանի մահվան լուրից: Նա մահացավ 44 օր հացադուլից հետո, հավանաբար՝ սրտի կաթվածից: Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի մահվան հանգամանքները»,-ասել է պատգամավորը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, անդրադառնալով Մհեր Եղիազարյանի դեպքին, հայտարարել էր, որ ԵՄ-ն ՀՀ կառավարությունից պատշաճ հետաքննություն է ակնկալում և որ այդ հետաքննությունից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

«Մենք այդ դեպքից տեղյակ ենք, ու ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները գործի կանցնեն»,-ասել էր պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանի մահվան մասին հայտնի էր դարձել շաբաթ՝ հունվարի 26-ին: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով) ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։ Նա հացադուլի մեջ է գտնվել 44 օր:

HayNews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40