ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել

19.09.2018 12:38
1241

Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

 ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական մոտիվներով ձերբակալություններն ու հետապնդումները:

«Քաղաքական մոտիվներով հետապնդումները շարունակում են Ադրբեջանի արդարադատության համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու հիմք հանդիսանալ: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի համար սահմանված երկիրը լքելու արգելքը»,-ասել է նա:

Մայքլ Կոզակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև մանրազնին հետաքննել ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ ստացված տեղեկությունների մանրամասները:

Կոզակը հիշեցրել է, որ հետաքննություն չի իրականացվել Մեհման Հուսեյնովի հայտարարությունից հետո, ըստ որի նա կալանավայրում ոստիկանների կողմից ծաղրանքի է ենթարկվել: Դրա փոխարեն Հուսեյնովը զրպարտության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող բաժնում զեկուցման ժամանակ Կոզակը նշել է նաև, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակված է:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելափակել անկախ ԶԼՄ-ների կայքերը: Կայքերը փակվում են իշխանություններին քննադատող հոդվածներ տպագրելուց հետո»,-հավելել է ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:

 Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40