Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վրդ. Հակոբյանի պատգամը՝ Վահանավանքի ուխտի օրվա առթիվ

10.06.2023 18:02
1200

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

Սիրելի բարեպա՛շտ հավատացյալներ

Մեր հավատքի հոր Վիրապից ելնելու տոնի հրաշազարդ այս օրը, որ 2018 թ. առաջնորդական տեղապահիս օրհնությամբ հռչակվել է Վահանավանքի ուխտի օր, համախմբված մեր այս վանքում՝ օրհնաբանում ենք 13 տարի անպատմելի տառապանքներ կրած և աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչին, քանզի նրա այնտեղից ելնելու օրից քրիստոնեական լույսը տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ, և մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը:

Այս փառահեղ օրը գտնվելով սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով եկեղեցում, որ սյունեցիների և համայն հայության համար վերածվել է սրբազան մի ուխտատեղու՝ հրաշալի հնարավորություն ունենք Հայրապետի կենդանի օրինակով, քարեղեն այս կոթողով և մեր ներկայությամբ վերստին հաստատելու հայոց մեծ դարձի և հայ ազգի՝ Տիրոջը հավատարիմ լինելու, անմնացորդ նվիրվելու և նրա հետևորդը լինելու իրողությունը:

Սիրելինե՛րս, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր վիրապից առանձնակի հավատքով է գոտեպնդում քրիստոսասեր մեր ժողովրդին, որը վերջին տարիներին, ցավոք, ասես հայտնվել է մի այլ վիրապում և շարունակաբար նորանոր փորձությունների է ենթարկվում: Այդ դաժան փորձությունները հաճախ խանգարում են մեզ ճիշտ կողմնորոշվել, չսայթաքել, չհուսահատվել և դուրս գալ այդտեղից: Հետևաբար այսօր Ելն ի Վիրապից տոնի խորհուրդը նաև դրա մեջ պետք տեսնել. այսինքն, մենք, մեզ ինչ-որ չափով նեղություն տալով, չարի դեմ պայքարելով, հաճախ նաև զոհողությունների գնով միայն, կարող ենք հաղթահարել լուսո ճանապարհի բոլոր պատնեշները և, Լուսավորչի պես դիմադրելով, անկոտրում մնալով և քրիստոնեական հավատքը ողջ կյանքի ընթացքում անխախտ ու մաքուր պահելով, կարող ենք հաղթահարել անիրավ աշխարհի փորձությունները:

Ուստի եկեք այս լուսաշող օրը սուրբ Գրիգորի անունով լուսավորված այս տաճարում աղոթենք, որ Մեծն Հայրապետը պահապան ու օգնական լինի բոլորիս և նրա բարեխոսությունը հանապազ լինի մեր ազգի համար:

Հավիտյանս հավիտենից, ամեն:

Սյունյաց թեմ / Syunyac tem

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40