Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին կանգնեցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը նույնպես ողբերգական ճակատագիր ունեցավ

01.04.2023 21:28
4110

Մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից հետո, թշնամու վերահսկողության տակ անցավ նաեւ «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը, որ գտնվում էր Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին։

Ցավոք, պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեցին հուշակոթողը փրկելու համար, թեեւ հուշակոթողին սպասվող վերահաս վտանգի մասին «Սյունյաց երկիրը» բարձրաձայնել էր  դեռեւս 2022 թ․հոկտեմբերի 1-ին։

Խնդրո առարկայի վերաբերյալ մեր նախազգուշացնող հոդվածը՝ ստորեւ․

***

2023 թ. ապրիլին, երբ  արդեն Լաչինի միջանցքի նոր երթուղու արեւմտյան հատվածը (Կոռնիձոր եւ Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես կգործարկվի, գործող երթուղու մնացյալ  հատվածը նույնպես կանցնի Ադրբեջանի տիրապետության ներքո…

Ադրբեջանին կանցնի նաեւ այս հուշակոթողը, որը խորհրդանշում է Մեծ եւ Փոքր Սյունիքների, ասել է թե՝ Սյունիքի եւ Արցախի ճակատագրերի միասնությունը:

2007-ին կառուցված հուշակոթողը նաեւ  Արցախյան առաջին պատերազմում նահատակված մեր քաջորդիների հիշատակը  երիցս հավերժացնելուն միտված քայլ էր:

Ճարտարապետ Սեւադա Զաքարյանի եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության միջոցներով (գլխավոր տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան) կառուցված այդ կոթողով էր սկսվում Արցախի Հանրապետությունը…

Որեւէ կասկած չկա, որ ադրբեջանցի վանդալները (տարածքն իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո) առաջին իսկ ժամերին կփորձեն ոչնչացնել հուշակոթողը:

Ի՞նչ անել:

Հուշակոթողն ապամոնտաժել եւ տեղափոխել Սյունիքի մարզի տարածք՝ հնարավոր չէ: Սեւադա Զաքարյանի կարծիքով՝ ապամոնտաժելուց հետո քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է (եւ անհրաժեշտ է) միայն կողքի խաչքարը: Իսկ հուշարձանը… Պետք է այժմվանից աշխատանքներ տանել, որ այն նույնպես ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ, որը շատ թե քիչ հույս կներշնչի: Հակառակ պարագայում ցավով պիտի  հաշտվենք դրա կորստյան հետ եւս…

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40