Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը շնորհավորել է «Սյունյաց երկրին»՝ ծննդյան 17-րդ տարեդարձի կապակցությամբ

01.10.2020 22:46
5562

Հարգելի պարոն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Ձեզ, ինչպես եւ «Սյունյաց երկրի» ամբողջ խմբագրակազմին, նաեւ թերթի ընթերցողներին ու Syuniacyerkir.am կայքի հետեւորդներին՝ պարբերականի ծննդյան 17-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս օրերին բնորոշ բազմազբաղության եւ ծանրաբեռնվածության մեջ պարտավորված զգացի ժամանակ գտնել եւ շնորհավորանքի խոսք ասել «Սյունյաց երկրի»  ծննդյան օրվա կապակցությամբ:

Պիտի խոստովանել, որ հարգանքի ու գնահատանքի արժանի ճանապարհ է անցել լրատվամիջոցն անցած երկարուձիգ տարիների ընթացքում:

Պարբերականին միշտ էլ բնորոշ են եղել սկզբունքայնությունը, լրագրողական վարպետությունը, խոսքի բարձր մշակույթը եւ ճաշակը, սյունիքյան խնդիրների մեջ խորանալու եւ լուծման ուղիներ փնտրելու-մատնանշելու հետեւողականությունը:

Ներկայումս էլ, երբ ողջ հայ ժողովուրդը, նաեւ Սյունյաց աշխարհը ոտքի են ելել պաշտպանելու Հայոց սրբազան հողը, չի կարելի չնկատել լրատվամիջոցի հայրենանվեր եւ  ողջամիտ պահվածքը:

Բոլոր ընթերցողներին, հատկապես հանրապետության գիտական շրջանակներին, հիացմունք են պատճառում թերթի բացառիկ համարները, որոնցից յուրաքանչյուրը, կարելի է ասել, հանրագիտարանային եւ գիտական մոտեցումներով հիմնավորված սկզբնաղբյուրային նշանակություն ունի: Պատկերացնում եմ, թե նման համարներ թողարկելու համար ստեղծագործական որքան պրպտուն  աշխատանք է պահանջվում:

Այդ ամենի շնորհիվ է, որ «Սյունյաց երկիրը», Syuniacyerkir.am  կայքը  մեր երկրամասի ամենամեծ ու հեղինակավոր, նաեւ պահանջված հարթակներն են դարձել:

Ուրախ եմ, որ Սյունիքի մարզում մեկուկես տասնամյակից ավելի տարիներ  գործում է նման լրատվամիջոց:

Առանց չափազանցության կարելի է արձանագրել՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ներկայումս «Սյունյաց երկիրը», իր սեփական դիմագծով, հաստատուն եւ մնայուն տեղն ունի մարզի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում:

Ծննդյան օրվա հաճելի առիթով թերթի խմբագրակազմին ցանկանում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, Սյունիքի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում որդեգրած սրտացավություն (ինչպես նախորդ տարիներին) եւ, իհարկե, ողջամիտ  ճշմարտությանը հավատարիմ մնալու հետեւողականություն:

Իսկ խոսքի ազատության, բազմակարծության, բոլոր սյունեցիների համար հասանելի ու մատչելի հարթակ լինելու՝ ի սկզբանե նախընտրած հավատամքը, կարծում եմ, այսուհետ եւս պատիվ կբերի Ձեր լրատվամիջոցին:

Շնորհավոր ծնունդդ, «Սյունյաց երկիր»:

Հունան Պողոսյան

Սյունիքի մարզպետ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40