Խորեն Լևոնյան. «Նժդեհի սխրագործությունների կենտրոնում միշտ եղել է Պողոս Տեր-Դավթյանը»

04.07.2022 10:30
5918

«Գարեգին Նժդեհ» ֆիլմում Պողոս Տեր-Դավթյանի կերպարը մարմնավորել է դերասան Խորեն Լևոնյանը:

Ստորև ներկայացնում ենք զրույց ազգային հերոսի դերակատարի հետ:

― Ինչպե՞ս եղավ, որ Ձեզ առաջարկեցին այդ դերը, արդյո՞ք ծանոթ էիք 1918-20թթ. իրադարձություններին:

― Շատ ուրախ էի, որ նման ֆիլմ պիտի նկարահանվի, տեղյակ էի ձեր նշած ժամանակաշրջանի պատերազմներից, ճակատամարտերից, իրադարձություններից, մինչև նկարահանումն ավելի եմ խորացրել գիտելիքներս, փորձել եմ ճանաչել մարդկանց, որոնց պիտի էկրանավորեինք, և հնարավորինս փորձել եմ նրանց ներկայացնել հանդիսատեսին:

― Պողոս Տեր-Դավթյանի կերպարի Ձեր ընկալումը, փաստորեն  Ձեր մեջ խմորվել է, և հավանաբար վերջնական կարծիք ունեք, կուզեինք իմանալ  այդ մասին:

― Իմ ընկալումը ցույց եմ տվել ֆիլմում, կարծում եմ՝ ֆիլմը դիտելով՝ մարդիկ կպատկերացնեն, թե ինչպես եմ ընկալում նրա կերպարը, որի մեջ արտահայտված են Պողոս Տեր-Դավթյանի հայրենասիրությունը, ուժը, տղամարդկությունը, նրա՝ սիրելու ընդունակությունը, հավատարմությունն իր երկրի հանդեպ, ոչ մի քայլ չզիջելու իր կամքը:

― Արդեն նշեցիք, որ նախապես ծանոթացել եք, հասցրել եք փաստագրական և պատմական նյութերին ծանոթանալ. եթե փորձենք զուգահեռ անցկացնել պատմական իրադարձությունների և սցենարի միջև, արդյո՞ք  հաջողվել է Պողոս Տեր-Դավթյանի կերպարը շատ թե քիչ ամբողջացնել ֆիլմում:

― Ամբողջացնել այդքան էլ հնարավոր չէ, որովհետև ֆիլմը միայն իր մասին պիտի լինի, ֆիլմը Գարեգին Նժդեհին էր նվիրված, իսկ այդ  ժամանակաշրջանում Պողոս Տեր-Դավթյանը նշանավոր անձնավորություն է եղել, փորձել ենք նրա միջոցով ներկայացնել ժամանակաշրջանը և նրա առնչությունը Նժդեհին:

― Հավելյալ ի՞նչ նյութերի եք ծանոթացել (հոդվածներ, գրքեր), բանավոր և գրավոր զրույցներ:

― Այո, լսել եմ բանավոր զրույցներ, կարդացել սկզբնաղբյուրներ: Այցելել եմ նրա գերեզմանը, այդտեղ բավականին բաներ են պատմել նրա մասին:

― Այսինքն՝ նաև Պողոսի հետքերո՞վ եք գնացել:

― Այո, նկարահանումից հետո էլ այցելել եմ նրա շիրիմին:

― Պողոս Տեր-Դավթյանի և Նժդեհի հարաբերություններն իրականում և կինոյի մեջ:

― Այն, ինչ արտացոլված է կինոնկարում, մենք փորձել ենք այդ տեսանկյունից մոտենալ, թե իրականում ինչպիսին են եղել նրանց փոխհարաբերությունները, չեմ կարող ինձ իրավունք վերապահել և ասել՝ նրանց հարաբերությունները լարվա՞ծ են եղել, թե՞ լավ են եղել, բայց մի բան հաստատ գիտեմ՝ երբ խոսում ենք Նժդեհի սխրագործությունների մասին, դրանց կենտրոնում միշտ եղել է Պողոս Տեր-Դավթյանը: Առանց նրա, կարծում եմ, որոշ հերոսապատումներ չէին լինի:

― Կինոքննադատները բազմիցս անդրադարձել են այդ ֆիլմին, արդյո՞ք Պողոսի կերպարի առումով նույնպես եղել են անդրադարձներ:

― Ոչ, հավատացեք, ոչ մի կինոքննադատ Պողոսի կերպարի մասին ոչինչ չի ասել, կենտրոնացել են Նժդեհի կերպարի վրա, գուցե նրանից է, որ ավելի ամբողջական է դարձել Պողոսի կերպարը, քան Նժդեհի:

― Դուք թեպետ երիտասարդ, բայց ընդունված կերպար եք, նաև հաճելի է փաստել, որ Կապանի թատրոնին եք օգնում ու տեղյակ եք Սյունիքում և Սյունիքի շուրջ ստեղծված նոր ռազմաքաղաքական վիճակից: Ի՞նչ եք կարծում՝ Պողոս Տեր-Դավթյանի և նմանների կերպարն այսօր մեզ որքանո՞վ են անհրաժեշտ, որքանո՞վ ենք կրում այն հատկանիշները, որոնք կրել են մեր նախնիները հարյուր տարի առաջ:

― Համաձայն եմ, որ ասում եք՝ կրել են հատկանիշները: Այո, ժամանակները փոխվել են, և  չեն կարող մարդիկ չգտնվել, որ իրենց մեջ չկրեն այդպիսի որակներ: Շատ ազգասեր մարդիկ կան նաև Սյունիքում, Կապանում… Ես շատ եմ սիրում ու հավանում Կապանը և հնարավորության սահմաններում ամեն ինչ փորձում եմ ծառայացնել Կապանի թատրոնին, որտեղ դերասան եմ: Եվ շատ ուրախ եմ, որ գտնվում են մարդիկ, ովքեր աշխատում են, օգնում են, փորձում են այս նեղ պահին էլի ապրեցնել մարդկանց, լուծումներ տալ ծագած հարցերին…

― Ամփոփենք մեր զրույցը՝ Պողոս Տեր-Դավթյանի, «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մյուս կերպարների արդիականությունը:

― Եթե շիտակ լինենք, այսօր կարիք կա նման մարդկանց, բայց ժամանակները տարբեր են, հիմա աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, բայց էլի մեզ անուններ են պետք, լիդերների կարիք ունենք, իսկ փորձը ցույց է տալիս, որ մեր ազգը լիդեր չի սիրում: Բայց, այնուամենայնիվ, հայրենիքին նվիրված մարդիկ մեզ պետք են օդ ու ջրի պես…

 

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30