Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times

30.10.2020 17:10
3024

Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզուց դեպի հյուսիս տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցնցել է Հունաստանը և Թուրքիան․ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,6 բալ, գրում է Greek City Times-ը։

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ սա վերջին տարիներին Սամոսում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է եղել՝ հավելելով, որ մարդիկ խուճապի են մատնվել՝ դուրս գալով փողոցներ։

Թերթը գրում է, որ երկրաշարժի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, տուժածների մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդվել։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։

Մինույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Իզմիրի քաղաքապետի աշխատակիցը հայտարարել է, որ երկրաշարժը զգալի ավերածություններ է առաջացրել Թուրքիայի արևմուտքում՝ ավերելով քաղաքի մի քանի տներ։

Samos.

Հունաստան

Samos Panagia Theotokou in Karlovasi

Թուրքիա

A destroyed building in Izmir, Turkey, after the 6.6-magnitude earthquake in the Aegean todayTurkey earthquake - Massive 7.0 quake rocks Izmir destroying buildings and  'triggering tsunami' as people flee

 

tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02