ԵՀՍԿ-ի կատարած ահռելի աշխատանքն այն ճանապարհն է, որով ընդառաջ ենք գնում միմյանց. Արա Խզմալյան

27.12.2022 14:34
899

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի  տնօրեն Աննա Կարապետյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում  կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի տեղեկացմամբ` ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող  «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով 935 երեխայի համար արվեստի և արհեստների ոլորտում իրականացրել է անվճար գեղարվեստական կրթություն:

«Ուսուցման ընթացքում երեխաների շրջանում անցկացվել են հոգևոր և գեղագիտական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ: Բացահայտվել են երեխաների կարողությունները. արդյունքում՝ նրանք  ձեռք են  բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտել են նոր զբաղմունքներ և ընկերներ: Մասնակցել են ներառական միջոցառումների, համերգների, փառատոների, մրցույթների, ճանաչողական, կրթական էքսկուրսիաների, կամավորական աշխատանքների և վարպետաց դասերի: 2022 թվականին  կենտրոնն իրականացրել է 57 միջոցառում Երևանում և ՀՀ մարզերում:

Կենտրոնի լայնամասշտաբ միջոցառումներից էր ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացված «Միասին կարող ենք» խորագրով «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը: Այն երկխոսության առիթ էր, որը Հայաստանը դարձրեց արդիական շփումների խաչմերուկ»,- ասել է կենտրոնի տնօրենը և մանրամասնել՝ Երևանում և Վանաձորում փառատոնի շրջանակում տեղի են ունեցել բացօթյա ֆիլմերի դիտում-քննարկումներ, ներառական համերգային ծրագրեր, վարպետության դասեր, մարզային ներառական մշակութային ճամբար, որտեղ ընդգրկված էին կենտրոնի սաները:

https://www.armtimes.com/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22