Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի․Նիկոլ Փաշինյան

24.01.2022 21:13
3087

Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկը վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ձևավորմանը, որը Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ առաջարկներ է արվել Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից արձագանք կա՞ այդ առաջարկներին և ի՞նչ ժամկետներում է պետք սպասել համապատասխան հանձնաժողովի ձևավորմանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկը Ադրբեջանին փոխանցվել է ուղիղ, առաջարկի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացրել է դեռևս Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում։ Վարչապետն ընդգծեց, որ առաջարկը ոչ թե սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման, այլ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու մասին է։

«Գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողովի ձևավորմանը։ Մեր առաջարկը վերաբերվում է հենց անվտանգության միջոցառումներին, որում գլոբալ առումով որևէ գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկների մասին են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս նախորդ տարվա մայիսին՝ զորքերի հայելային ետքաշման մասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին նաև տեղյակ է պահել ռուսական կողմին և միջազգային գործընկերներին։

Վարչապետն անդրադարձավ նաև տարբեր մեկնաբանություններին Հայաստանի առաջարկի հետ կապված, նշելով, որ առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասների մասին չիմանալով՝ անել մեկնաբանություններ։

«Այնպիսի տպավորություն է, որ այդ առաջարկից ենթադրվում է, որ սահմանները պետք է թողնվեն առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող և մեր առաջարկը, ընդհակառակը, վերաբերվում է սահմանների անվտանգության և կայունության բարձրացնելուն, որովհետև մեր և միջազգային գործընկերների ընկալմամբ, նաև դա մենք արձանագրել ենք Սոչիում պայմանավորվածությամբ, որ դեմարկացիան և դելիմիտացիան հնարավոր չէ, երբ սահմանին կայուն իրադրություն չունենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը արձագանքել է առաջարկին՝ նշելով, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված որևէ նախապայման չունի և խոսքը նախապայմանի մասին չի։

«Խոսքը պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին է։ Ընդ որում, այս առաջարկությունները այնպես չի, որ օդից են եկել, դրանք տարբեր քննարկումների արդյունքում են եղել, տարբեր առաջարկներ են արվել։ Մենք չենք փորձել փաստաթուղթ ձևավորել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը։ Մենք փորձել ենք քննարկումները տարբեր ֆորմատի, որ ունեցել ենք, այդ քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևավորել ու ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ։ Իմ կարծիքով՝ մենք ստացել ենք այդպիսի մոդել։ Հիմա քննարկումները շարունակվում են և մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելու միջոցով խաթարենք աշխատանքային քննարկումը»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը ընդգծեց՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի և դա շատ կարևոր է։

«Ինչքան շուտ, այդքան ավելի լավ, բայց նաև իմ նշած համատեքստում։ Այն պայմանավորվածությունները, որը ձեռք ենք բերել, այդ պայմանավորվածությունները պետք է ինչքան շուտ իրականացվեն, այդքան լավ։ Բայց հիմա մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա»,- եզրափակեց Փաշինյանը։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11