ԵԿՄ հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալման կապակցությամբ

18.06.2018 13:16
1819

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել:

«Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ:

ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Հաշվի առնելով, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն եւ ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին։

Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն եւ ոչ թե Մ. Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար:

Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում:

Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով: Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգեւորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը:

Եվս մեկ անգամ սթափության կոչ ենք անում հայրենի իրավապահներին: Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Պատերազմը դեռ ավարտված չէ»,- ասված է հայտարարությունում:

zham.am

17/հունիսի/2018

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34