ԵԿՄ-ի միակ կոնսենսուսը` Արամ Սարգսյան

25.06.2018 14:29
1269

ԵԿՄ վարչությունն այսօր դադարեցրել է միության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Ըստ ամենայնի` սա առայժմ միակ կոնսենսուսն է, որին եկել են Երկրապահի շենքում մի քանի օր քննարկումներ անցկացնող հրամանատարները: Համենայն դեպս` ոչինչ հայտնի չէ նոր համագումարի գոնե մոտավոր ժամկետների մասին:

Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում. այսօր ասել է ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Այս հայտարարությունն` ինչքան էլ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը, ԵԿՄ այսօրվա ստատուս-քվոն պահպանելու ձգտման դրսեւորում է: Ամբողջ խնդիրն այն է, որ երկրում որակապես իրավիճակ է փոխվել` չկա այն համակարգը, որին ինտեգրված էր Երկրապահի նախկին էլիտան, իսկ նոր իշխանությունները սկզբունքորեն դեմ են արտոնությունների համակարգին եւ բնականաբար, այս հենքով հրաժարվելու են հարաբերություններ հաստատել ԵԿՄ-ի հետ:

Կարճ ասած` Նիկոլ Փաշինյանի թիմին նոր «Մանվել» պետք չէ, ինչը ենթադրում է պետության եւ ԵԿՄ-ի հարաբերությունների որակական վերանայում: Պատահական չէ, որ հայտնի հրամանատար Սասուն Միքայելյանն, ով նաեւ Նիկոլ Փաշինյանի կուսակիցն է, չի մասնակցում ԵԿՄ-ում տեղի ունեցող քննարկումներին` ակնարկելով նույնիսկ, թե միությունը առաքելություն չունի: Միքայելյանն, իհարկե, կատեգորիկ է արտահայտվել, սակայն նրա դիրքորոշումն, ըստ ամենայնի, տեղավորվում է նոր քաղաքական իրավիճակի համատեքստում: Նոր իշխանությունն ԵԿՄ-ի հետ կապված ծրագիր չունի եւ, ամենայն հավանականությամբ, սպասում է այն ազդակներին, որոնք կարող են գալ ԵԿՄ-ից:

ԵԿՄ-ում ընթացող քննարկումներին չմասնակցող մեկ այլ հրամանատար` Ռուբեն Գեւորգյանն, երեկ ասել է, թե ԵԿՄ-ն կարող է վերագտնել իրեն, եթե միության ղեկը ստանձնի Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկը, կոնկրետ` Արամ Սարգսյանը:

Մեծ է վտանգը, որ ԵԿՄ-ն` գեներալ Մանվելի եւ քրեաօլիգարխայի ստվերից ազատվելով, հայտնվելու է անորոշության եւ տարբեր հրամանատարների հակասությունների հորձանատում:

Նման ընթացքը նույնիսկ անխուսափելի է, որովհետեւ ԵԿՄ-ում չկա խարիզմատիկ առաջնորդ, որի շուրջ կարող է ձեւավորվել կոնսենսուս: Մյուս կողմից` երբ իշխանությունները սկզբունքորեն հրաժարվում են, այսպես կոչված, միջամտությունների քաղաքականությունից, շատ մեծ է վտանգը, որ, այսպես կոչված, օլիգարխիկ սեգմենտից կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խաղադրույք կատարել ԵԿՄ հակամարտ թեւերի վրա: Նման հեռանկարը վերջնականապես կարող է փոշիանցել ԵԿՄ ռեսուրսները, պոտենցիալը:

Ստեղծված իրավիճակում Արամ Սարգսյանն իսկապես կարող է դառնալ ԵԿՄ-ի միակ կոնսենսուսը: Նախ` միության անունը դարձյալ կասոցացվի սպարապետ Վազգեն Սարգսյանի, նրա գործի շարունակության հետ, բացի այդ` Արամ Սարգսյանը կրեատիվ գաղափարների կրող է եւ կարող է մի կողմից միությունը վերադարձնել իր գաղափարական ակունքին, մյուս կողմից` ԵԿՄ գործունեությունն ադապտացնել նոր իրողություններին, նոր Հայաստանի համատեքստին:

Այն պարագայում, երբ պետությունը հրաժարվում է միջամտության քաղաքականությունից, ԵԿՄ-ն` իր ներքին կոնսոլիդացիայով, պետք է ապացուցի, որ իր կենսագրությունն անքակտելիորեն կապված է Երրորդ հանրապետության պատմության հերոսական էջերի, Վազգեն Սարգսյանի բարոյական, քաղաքական ժառանգության հետ:

ԵԿՄ-ն պետք է վերադառնա իր արմատին` ինտեգրվելով նոր Հայաստանին: Այս առաքելությունը բոլորից հաջող կարող է իրականացնել Արամ Սարգսյանը:

1in.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24