Էներգետիկ ոլորտի երկու ընկերություն կմիավորվի

31.01.2019 12:16
1221

Կառավարության որոշմամբ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն կվերակազմակերպվի՝ միացվելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, էներգահամակարգի ընկերությունների անվտանգ շահագործմանն ուղղված՝ աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է:

«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2003թ. որոշման հիման վրա` որպես առանձին իրավաբանական անձ առանձնացվելով  «Հայէներգո» ՓԲԸ-ի կազմից: Ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, իրականացնում է էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններում կարգաբերման աշխատանքներ: Ընկերությունը ունի անհրաժեշտ արտադրական բազա և կադրային ռեսուրսներ:

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1948թ-ին՝ իր գործունեության ընթացքում կուտակելով գիտական, գործնական և գիտաարտադրական պոտենցիալ:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22