Եռակողմ հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից. Միրզոյան

03.04.2023 16:20
886

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա գրեթե որևէ կետ, որ Ադրբեջանը չխախտի․ հայկական կողմը հավատում է, որ գործընկերները, միջազգային հանրությունն իրենց դերը կխաղան՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով:

 Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ:

Նախարարները հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածշրջանում զարգացումները:

«Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց և Հայաստանի Հանրապետությունը, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում են: Ցավոք, 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակումը, ահաբեկումը, ինչպես նաև Ադրբեջանի այլ գործողությունների նպատակն է ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները: Էթնիկ զտումների համակարգված քաղաքականությունը Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության կոչերին՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը միջազգային մարմինների կողմից թիրախային կոչերի և պահանջների հետ մեկտեղ հիշեցրեց նաև  Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, որը Ադրբեջանին պարտադրում է ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Լաչինի միջանցքով տեղաշարժը երկու ուղղությամբ:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ: Հայտարարության մեջ գրեթե չկա որևէ դրույթ, որը չի խախտվում Ադրբեջանի կողմից: Հայ ռազմագերիներին շարունակաբար որպես պատանդ պահելով, ինչպես նաև պահանջելով արտատարածքային միջանցք Հայաստանի սուվերեն տարածքով՝ Ադրբեջանը չի ապահովում, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնան Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»,-ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքը և ռազմատենչ հռետորաբանությունը բարձրագույն մակարդակներով, ինչպես նաև կանոնավոր ագրեսիվ գործողությունները՝  օկուպացնելով Հայաստանի շուրջ 150 քառ. կմ սուվերեն տարածք:

«Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դեր կունենան՝ օգտագործելով համապատասխան գործիքներ և մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը վերահաստատում է  Ադրբեջանի հետ կառուցողաական երկխոսության պատրաստակամությունը՝ ատելության խոսքից, նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ մթնոլորտում՝ ձգտելով  հասնել կայուն խաղաղության և անվտանգության Հարավային Կովկասում:

Հայաստանը ուժեղ քաղաքական կամք ունի՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության և կայունության: Միրզոյանն ընդգծեց՝ չնայած բոլոր դժվարություններին՝ Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40