Երբ անհատն անվճար երթևեկություն է ապահովում, հարց է առաջանում՝ եթե նա որոշի այլ կերպ ծախսել գումարները, քաղաքը մնալո՞ւ է առանց տրանսպորտի. ՀՀ վարչապետ

16.07.2018 00:08
1619

Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն հասարակական տրանսպորտի խնդիրները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ, պատասխանելով տրվող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի: Իհարկե, նաև մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագրեր ենք մշակում կառավարությունում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները»,- ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ լրջագույն խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ տվյալ երթուղին սպասարկում է անհատը: «Երբ որևէ անհատ անվճար երթևեկություն է ապահովում, հարց է առաջանում՝ եթե նա մի օր սննկանա, կամ որոշի այլ կերպ ծախսել գումարները, այսինքն դա նշանակո՞ւմ է, որ քաղաքը մնալու է առանց տրանսպորտի: Հարցը պետք է որոշակի տնտեսական ռելսերի վրա դրվի», – նշեց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ անձնական նախաձեռնություների հիման վրա տրանսպորտ ապահովելը լուրջ խնդիր է ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանի տարածքում:

«Այս հարցերը պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում: Այս բոլոր խնդիրները կապված են մի խնդրի՝ պետական եկամուտների ավելացման հետ: Իսկ պետբյուջեի մեծացման երկու ուղի կա՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ստվերի կրճատումն ու տնտեսության զարգացումն ու այն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելը: Մենք շարժվում ենք այս ճանապարհով»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիրը մեկ օրում չի լուծվի, դրա համար ժամանակ է հարկավոր:

 

 168.am

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24