Երբ առաջին պլանին հաստատակամությունն է

05.08.2025 12:18
539

Մարզական ավանդույթներ ունեցող Քաջարանում օլիմպիական մարզաձև բռնցքամարտը մինչև վերջերս կենդանութան նշաններ ցույց չէր տալիս: Ըստ ամենայնի սառույցը կոտրվել է. լեռնագործների քաղաքն էլ այդ մարզաձևում ունի հանրապետության երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Վերջերս նման հաջողության է հասել Վահագն Աթայանը 71 կգ քաշայինների մրցապայքարում, որին մասնակցում էին 14 բռնցքամարտիկ:

Ահա վեց տարի է, ինչ Վահագնը պարապում է այդ մարզաձևով բռնցքամարտի մարզիչ Աշոտ Սադխյանի մոտ, մինչ այդ երկու տարի էլ  ըմբշամարտով  է զբաղվել: Թվում էր, թե պապի՝ ըմբշամարտի ճանաչված մարզիչ Մերուժան Աթայանի հետքերով պիտի գնար, բայց նախընտրեց բռնցքամարտը։

Հանրապետությունում բռնցքամարտի պատանիների առաջնությունում նա ևս երկու անգամ մրցանակի է արժանացել, երկու դեպքում էլ մեդալը բրոնզե փայլ ուներ: Ինչևէ, Վահագնը հատկապես որոշել է զբաղվել ուժեղների և ճարպիկների այդ մարզաձևով և այսուհետև պարապմունքներն անցկացնելու է Երևանում՝ ճանաչված մարզիչ Արթուր Մելքոնյանի գլխավորությամբ:

Օրեր առաջ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ընդունել է Վահագն Աթայանին, նրա մարզիչ և Սյունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Սադխյանին, Քաջարանի սպորտի երախտավորներից Մերուժան Աթայանին: Համայնքի ղեկավարը մրցանակակիր մարզիկին  խրախուսեց պատվոգրով, դրամական պարգևով  և«Քաջարան» գրքով:

Խմբագրությանը այս տվյալները տրամադրեց Մերուժան Աթայանը, ով երախտագիտություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլի) և «Քաջարան» բարեգործական հիմնադրամին (տնօրեն՝ Արմեն Ստեփանյան), միշտ մարզիկների կողքին լինելու համար, մրցումներին և ուսումնամարզական հավաքներին մասնակցությունը հովանավորելու համար: Իսկ դա մարզիկին չափազանց անհրաժեշտ է մրցափորձ ձեռք բերելու համար:

«Սյունյաց երկիրը» երիտասարդ ու խոստումնալից մարզիկին մաղթում է մարզական նոր հաջողություններ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40