Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33
368

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների և դեղորայքի թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է բենզինի էական թանկացման փաստը։ Քանզի վառելիքի թանկացումն ուղղակիորեն կապված է հենց այդ ապրանքների փոխադրումների հետ։ Այն միայն չի սահմանափակվում լցակայանում ցուցանակի փոփոխությամբ, այլև խփում է ընտանիք պահող մարդու գրպանին։ Այդ թանկացումը շղթայական ռեակցիայի է նման։

Մասնագետները բենզինի գնի աճը մի շարք գործոններով են պայմանավորում՝ միջազգային շուկայում նավթամթերքների թանկացում, պատերազմ Մերձավոր Արևելքում, լարված իրավիճակ Ռուսաստանի վառելիքի շուկայում, որտեղից ներկրվում է Հայաստան մտնող բենզինի մեծ մասը՝ որոշ տվյալներով մոտ 90 տոկոսը։ Բենզինի գնի աճին զուգահեռ բարձրացել է հեղուկ գազի գինը՝ հասնելով 250 դրամի (նախկինում 140-180 դրամ էր)։

Իրողությունն այն է, որ հայաստանյան լցակայաններում այսօր բենզինի «ռեգուլյար» տեսակը վաճառվում է 600 դրամով, «պրեմիումը»՝ 620 դրամով, իսկ հեղուկ գազը՝ 230-340 դրամով։

Սա դեռ ամենը չէ։ Էական գնաճ  է նկատվել դիզվառելիքի պարագայում, որի լիտրը հասել է 720 դրամի։ Տաքսի ծառայությունից օգտվելիս հետաքրքրվում եմ վառելիքի վերջին ժամանակներս բարձրացված գներից։ «Չգիտենք սրա վերջն ինչ է լինելու, - մեր զրույցի ընթացքում ասաց տաքսու վարորդը։ - Վառելիքի թանկացմանը զուգահեռ կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը նոր հոգս պիտի դառնա սոցիալապես անապահով խմբի համար։ Սա միայն վարորդներիս չի վերաբերվում կամ անհանգստացնում»։

Ուշագրավն այն է, որ Հայաստանին բենզին մատակարարող հիմնական երկրներում, ոչ էլ մի շարք այլ պետություններում այսչափ թանկացում պարզապես չի արձանագրվել։ Դեռ ավելին՝ ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանի հարևան երկրներում (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան), բենզինը  և մյուս վառելիքները հենց մեր երկրում են ամենաթանկը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2026 թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ՝ բենզինի գինը հանրապետությունում բարձրացել է 11 տոկոսով, իսկ հեղուկ գազինը՝ 23․6 տոկոսով։ Եվ սա այն բանի ֆոնին, որ իշխանությունները տևական ժամանակ ներկայացնում էին, թե առանձնահատուկ քաղաքականություն են վարում դիվերսիֆիկացման, նոր աղբյուրների ներգրավման և նախկին կախվածություններից ազատվելու ուղղությամբ։

Վերջին ժամանակներս թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում բավականին թմբկահարվեց Ադրբեջանով ներմուծվող բենզինի փաստը, բայց, ինչպես երևում է, դա էլ չփրկեց իրավիճակը, ավելի ստույգ՝ դա մի կաթիլ էր օվկիանոսում և ավելի շատ՝ քարոզչական նպատակ է հետապնդում ըստ ամենայնի։

Տաքսու վարորդները նախապատվությունը տալիս են հեղուկ գազին։ «Ռեգուլյար» տեսակը 470-480 դրամից դարձել է 600 դրամ, և դա տեղի է ունեցել մեկ ամսվա ընթացքում, բայց տաքսու վարձը մնացել է նույնը, գազն էլ է թանկացել՝ տարբեր լցակայաններում գինն էլ է տարբեր»,- մտահոգություն է հայտնում մի այլ վարորդ։

Տնտեսվարողները պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը։ Նաև իր ծանրակշիռ խոսքը պիտի ասի ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, որ ուսումնասիրում և վերահսկում է բենզինի շուկան։

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21