Ե՞րբ է արձակվում Ազգային ժողովը՝ վարչապետի հրաժարականի դեպքում

13.10.2018 11:21
1165

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վերլուծություն, թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում.

«ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածով սահմանված ժամկետները կարգավորվում են՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ստորև նշված հոդվածներով.

Այսպես

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու կամ քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ եւ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու»:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ խմբակցություններն ԻՐԱՎՈՒՆՔ ունեն, այլ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐ են առաջադրելու վերչապետի թեկնածու։ Ընդորում, վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել յոթնօրյա ժամկետում՝ սկսած ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու օրվանից։

Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:

Այսինքն, օրենսդիրը հնարավոր բոլոր իրավիճակներում քվեարկության օր է սահմանել վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո՝ վեց օրվա ընթացքում»:

Այսինքն, «քվեարկության օրը» վարչապետ չընտրվելու դեպքում, յոթ օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, ընդորում օրենսդիրը չի նախատեսել որևէ բացառություն՝ վարչապետի չընտրվելու պատճառների վերաբերյալ (ընտրության օրը քվորում չի եղել, կամ թեկնածու չի առաջադրվել, կամ թեկնածուի օգտին չեն քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը): Օրենսդիրը ամրագրել է, որ քվերակության օրվանից սկսած վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել՝ վեց օրվա ընթացքում։

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ եթե կրկին վարչապետ որևէ պատճառով, այդ թվում իմ կողմից վերը նշված պատճառներից որևէ մեկով, չի ընտրվում՝ ՀՀ Ազգային ժողովը արձակվում է իրավունքի ուժով, այսինք որևէ լրացուցիչ որոշում կայացնելու կարիք չկա՝ ՀՀ Ազգային Ժողովը նույն օրը համարվում է արձակված։

Ինչ վերաբերվում է վերը նշված հոդվածի 6-րդ մասում ժամկետի հաշվարկման համար օգտագործված «քվեարկությունից հետո» սահմանմանը, ապա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունվի օրենսդրի կողմից ամրագրված «քվեարկության համար նախատեսված օրը», որը ինչպես վերը նշեցի հանդիսանում է՝ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։ Նման մեկնաբանումը բխում է տվյալ նորմի նպատակից, ինչը նկատի է ունեցել օրենսդիրը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք 41-րդ հոդված)»:

mamul.am

 

 

 

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43