Ե՞րբ է իջնելու հացի գինը եւ իջնելո՞ւ է արդյոք

23.01.2015 17:10
2805

Հայաստանի տնտեսությունը տարեվերջին ցնցեցին դոլարի արժեւորումը եւ ազգային արժույթի` դրամի, կտրուկ արժեզրկումը, ինչը հանգեցրեց ապրանքների, նախեւառաջ, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների բարձրացմանը: Չուշացավ նաեւ ժողովրդական հումորը` դրամն ասաց դոլարին. «Հարամեցիր Նոր տարին»: Աստծո ամեն օր մեր ձեռքերը դիպչում են թիվ մեկ սննդամթերքին` հացին: Դեռ ավելին, աղքատության շեմին հասած եւ այն հատած ընտանիքների համար հացը հիմնական ուտելիքն է, այն նվազագույնը, առանց որի անհնար է օրգանիզմի ամենապարզ գործունեությունը: Ուստի միանգամայն բնական է բնակչության զգայուն ուշադրությունն առայժմ համեմատաբար մատչելի այդ մթերքի վաճառքում թույլ տրվող չարաշահումների նկատմամբ: Նկատենք, որ որոշ ընտանիքներում հացը պատրաստում են տնային պայմաններում, որպեսզի որոշակի գումար տնտեսեն: Բայց պարկով ալյուրն էլ է թանկացել:

Ինչեւէ, համընդհանուր թանկացումները չէին կարող շրջանցել հացն ու հացամթերքը, այն ամենը, ինչ պատրաստվում է ալյուրից: Իրողությունն այն է, որ հացը, որ վաճառվում էր 240 դրամով, Ամանորից առաջ դարձավ 280 դրամ, բոքոնն ու «Ծաղիկ» հացատեսակը վաճառվում են նախկին գնից 20, բուլկին` 10 դրամ բարձր: Լավաշն էլ թանկացել է 10-20 դրամով: Թխվածքաբլիթներն էլ վաճառվում են նախկին գնից 10-20 դրամով թանկ: Գործնականում այնտեղ, որտեղ ցանկանում էինք պարզել հացի 16 տոկոս թանկացման պատճառը, ստանում էինք հետեւյալ բացատրությունը. «Թանկացման պատճառն ալյուրի գնի բարձրացումն է»: Իսկ դա, որպես կանոն, բերում-կապում են դոլարի հետ: Սրան հետեւում էր հավաստիացումը, թե իրենց շահույթը նույնն է, ինչ 240 դրամ գնի դեպքում: Եվ եթե դրամը փոքրիշատե կայունացել է, նոր տարվանից հետո հացի գները, նաեւ մի շարք սննդամթերքներինը, մնացել են նույնը:

Հացի խնդրի վերաբերյալ մեր հարցումին կենսաթոշակառու Սվետա Առաքելյանը միանգամից վրդովմունք հայտնեց. «Մեղք է էս ժողովուրդը, վերջապես ի՞նչ է մտածում հանրապետության ղեկավարությունը: Ի՞նչ աշխատավարձ ենք ստանում, որ գներն ամեն օր բարձրացնում են: Վերջապես պիտի մարդավայել ապրե՞նք, թե՞ օդ շնչենք: Ցեղասպանության մասին են խոսում, հիմա է ցեղասպանությունը: Թոշակառու կին եմ, ամուսինս` 1993 թվականին ռմբակոծությունից զոհված, տունս` քարուքանդ: Ոչ մեկին մեզ նման ընտանիքների խնդիրը չի հուզում: Ոչ մեկը մեր մասին չի մտածում: Գոնե հացի գինը մատչելի լինի հասարակ ժողովրդի համար»:

Խնդիրը նաեւ ենթատեքստ ունի. ինչպես գրել էինք մեր թերթի («Սյունյաց երկիր», N35, 2014 թվական) դեկտեմբերի 27-ի համարում, հացարտադրողների հետ հոկտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ, որ նախաձեռնել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որոշվել էր նախկին 500 գրամանոց հացը դարձնել 600 գրամ եւ վաճառել 240 դրամով: Այսօր բախվում ենք մի իրողության, երբ հացի գինը բարձրացել է, իսկ քաշը` ընկել: Մեր ստուգայցի ժամանակ վաճառողուհիներից մեկը հայտնեց, որ մարզպետի որոշումից հետո հացը կշռում էր 550-580 գրամ, իսկ այս օրերին քաշը հիմնականում տատանվում է 510-520-ի սահմաններում: Պատահել է, երբ խմբագրության պահանջով տարբեր վաճառակետերում կշռված հացի քաշը հասել է 550 գրամի կամ նույնիսկ 500 գրամ չի եղել:

Ուզում ենք խնդրո առարկայի առնչությամբ մի շեղում կատարել. հացի թանկացման հետ կապված նման իրավիճակ տարեվերջին ստեղծվել էր նաեւ Ռուսաստանում: Ինչպես հայտնում է «Аргументы и факты» պարբերականը (դեկտեմբեր, 2014թ., N 51), խոշոր առեւտրական ցանցերի ղեկավարները մատակարարներից ծանուցում էին ստացել, որ հացարտադրության հետ կապված ամեն ինչի (ալյուր, շաքար, դրոժ (թթխմոր), փաթեթավորում) թանկացումից ելնելով` հացի գները բարձրանալու են: Ինչպես նշում է թերթը, այս անգամ Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ֆեդերալ ծառայությունը փաստին շատ արագ արձագանքեց: Ծառայությունը համընդհանուր ստուգումներ սկսեց հացարտադրողների շրջանում: Իրականում, թերթի փոխանցմամբ, ինչպես կարող է հացի գինը բարձրանալ, երբ 2014-ին Ռուսաստանում ցորենի ռեկորդային բերք են ստացել, ավելի քան 104 մլն տոննա, 12 մլն տոննա ավելի, քան նախորդ տարում, շաքարով երկիրն իրեն ապահովում է, իսկ թթխմորը կազմում է հացի գնի մեկ-երկու տոկոսը: Սա Ռուսաստանի Դաշնությունում:

Իսկ մեզանո՞ւմ: Կառավարության դեկտեմբերի 18-ի հերթական նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ամենայն խստությամբ մոտենալ չարաշահումներին` հավելելով, որ կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժելու: Նաեւ հանձնարարել էր ապրանքների թանկացման վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին` մանրամասն ուսումնասիրել որոշ ապրանքատեսակների առեւտուրն ամենօրյա կտրվածքով: Այս ամենը դեկտեմբերին էր: Թե ինչ տվեցին վարչապետի հորդորներն ու հանձնաժողովի ստուգումները, բոլորիս է հայտնի: Հունվարն ավարտվում է, բայց շատ ապրանքատեսակների, այդ թվում նաեւ հանապազօրյա հացի գինը շարունակում է բարձր մնալ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05